Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմա էլ զոհ կա, ի՞նչ ես անում

27/05/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գիշերն է դառնում ջաղացքարի պես,

աղում քաղաքի տաղտուկն անհոգի,

խաբեբան ուրախ իր դուռն է կողպել,

վաշխառուն քնել բարձերին փողի։

Պանդոկներ կան, որ բաց են մինչև լույս

մեղավոր սիրո ու հացի դեմ զեխ-

սրանցից հեռու, սրանցից հեռու

խփվում եք, տղերք։…»

Ղուկաս Սիրունյան

  … Սահմանին զոհվեց հայ զինվոր… Մայրաքաղաքային անհոգ պատերում կյանքը թեթև է, մեդուզայի պես անքաշ, ու մարդիկ այնքան անտարբերությամբ են ընդունում այդ փաստը, որ թվում է թե սոսկումը, բորբոքումը, մղվելու կիրքը չկա, չի էլ եղել երբևէ։ Օրեր շարունակ լռություն, քարկապ հիշեցնող պապանձում, և ուրիշ ոչինչ։ «Նրանք առանց կրակելու են մոտենում մեր սահմանին, հետևաբար պետք չէ կրակել» (Նիկոլ Փաշինյան)։ Մի՞թե սա քո բերած ավազե ժամացույցի մեխանիզմը չէ։ Հիմա էլ զոհ կա, ի՞նչ ես անում. քո լղար բաշիբոզուկները մի կես րոպե կտրեցին իրեն փափկությունը կաշվե բազկաթոռներից, հետո անցան իբրև օրակարգային քննարկումների, որոնց մեջ դիրքերից ոչ մի խոսք, ու վերջ… «Սուվերեն» բառով պատեհ-անպատեհ հոխորտում ու կրկնել էիր տալիս փիչխայական խմբակներիդ, կոչումի քաղցով տառապող անձ, (որ վարտիքիդ էլ քիչ կմնա գրես վարչապետ), ինչի՞դ վրա ես «սուվերեննի»։ Առանց կրակոց արձակելու գան դեպի ու՞ր, մանկանդ հետ գարեջուր խմել-ծախելու՞, թե՞ տիկնոջդ հետ բայաթի լսելու կամ աղջկադ ու քո հետ լայվեր անելու։ Քավ լիցի, մշտապես զերծ եմ մնացել նման նեղլիկ թեմաներ արծարծելուց, բայց այս ամենն արդեն ծաղրի կամ, լավագույն դեպքում, խճճող աբսուրդից է. հանդուրժել չի լինում։ Իշխանություն թվացող, իբրև հումանիստներին ես լսում ու հորինում մղձավանջային հայհոյանքները, ընդամենը հայհոյանքներ. մեկն ասում է «դե էղածը մի չպահվող բարձունք ա», մյուսն ասում է «էհ, մի տեղ էլ կարող ա մերոնք են հարձակվում»։ Այս ի՞նչ անտարբերություն է, իշխանության ի՞նչ տեսակ չգոյություն։ Մեկին թվում է, թե հայրենիքը Կենտրոն համայնքն է իր «միտինգի» ենթակա տարածքով, մյուսին թվում է՝ դիրքապահը կողքի բակի էրեխեքի հետ կռիվ անող, որ «ծեծեն-ծեծվեն»։

    Ես այս հարթակից ասում եմ՝ սա ողբերգություն է. Զոհվել է հայ զինվոր։ Իսկ դուք, որ անտիկ աշխարհի մեծ կատակերգուները կնախանձեին ձեզ ու ձեր հնարքներին, վերածում եք Հայաստանը սատիրական մի բեմի։

   Սիրելի հայ, թե քայլում ես Աբովյան փողոցով, թքում մայթերին, կամ հիանում բուտիկներով, զեղչերով, կաֆե-կլուբներում զեխի հագուրդով տարվում, սիրում ու սիրահետում անհոգ, և իբրև քաղաքական հայացք հորանջում մարդկանց երեսին, թե «խեղճ Նիկոլն ի՞նչ անի»։ Ասեմ։ Թող պարզապես գնա, չքվի, անհետանա, վերանա, ջհանդամվի, ու այսպես շարունակ։ Զինվոր է զոհվում, ողբերգություն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ-որ կուսակցություն գրանցվել է ուղիղ 8 օրում (6 աշխատանքային օրում)

Հաջորդ գրառումը

Պուտինը և Բայդենը կհանդիպեն «վերագործարկումների» պատմություն ունեցող հյուրանոցում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Պուտինը և Բայդենը կհանդիպեն «վերագործարկումների» պատմություն ունեցող հյուրանոցում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական