Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հենց այսօր մեր ԶՈՒ ոչնչացված վրանի տեղում պետք է սկսել խրամատ փորել․ թող որևէ մեկը գա ու փորձի նորից համոզել, որ մեր բանակը չպետք է խրամատավորվի Արցախում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

15/10/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում ադրբեջանցիների հերթական սադրանքին և քայլերին, որ կարող է անել հայկական կողմը․ «Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն անհանգստության ու բողոքի մեծ ալիք են բարձրացրել հայ հանրության շրջանում։ Փորձում եմ հասկանալ, թե ինչու՞։ Այլ սպասելիքներ կայի՞ն Ադրբեջանից։ Միթե՞ օրինաչափ չէ նրանց նման վարքագիծը։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է և հասկանալի։

Հիմա կարևոր երկու թեմաների մասին եմ ուզում խոսել։ Կփորձեմ կարճ լինել։ Առաջինը, մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի այս իրականության մեջ ապրելուն։ Ես հասկանում եմ, որ «խաղաղության դարաշրջան» կոչվածը շատ գայթակղիչ է հնչում։

Բայց իրականությունը միանգամայն այլ դարաշրջան է մեզ պարտադրում և մենք պետք է գիտակցենք, որ նման սադրանքները պարզապես անպուսափելի են ու էլի են լինելու։ Հնարավոր է նույնիսկ ավելի մեծ ծավալներով։

Հիմա ի՞նչ պետք է անենք մենք այս իրավիճակում։ Անընդհատ ռուս խաղաղապահներից բողոքե՞նք ու բանակին մեղադրե՞նք։ Տարբերակ է։ Բայց վստահեցնում եմ, որ ամենալավ տարբերակը չէ ու հաստատ արդյունավետ չէ։

Հանրությունը, ինչպես արդեն ասացի, պետք է պատրաստ լինի սրան ու պահանջներ ձևավորի։ Իրական պահանջներ, որոնց կյանքի կոչելուն պետք է հետամուտ լինել։ Եվ ամենաառաջին ու հիմնական պահանջը տարածաշրջանում հայկական գործոնի ուժեղացման ու մեր սուբյեկտայնության վերականգնումը պետք է լինի։ Իսկ այդ խնդրի լուծմանը հնարավոր չէ բողոքներով հասնել։ Աշխատանք է պետք և հենց սա է իմ նշած երկրորդ կարևոր թեման։

Հիմա ինչ վերաբերվում է աշխատանքին։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ հնարավորություններ է տալիս մեզ Ադրբեջանը նման գործողություններով։

ա. Նրանք հիմնավորում են ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը տարածաշրջանում,

բ. Հերթական անգամ ապացուցում են, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների համատեղ գոյակցումը պարզապես անհնար է,

գ. Ապացուցում են, որ Արցախի և Ադրբեջանի միջև պաշտպանական նոր գիծ է պետք կառուցել։ Այսինքն դիրքավորվել,

դ. Արցախի Պաշտպանության Բանակը համալրելու, անհրաժեշտ զինատեսակներով զինելու լրացուցիչ փաստարկներ են տալիս մեզ,

ե. Դիվանագիտական հարթակներում Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս բերելու անհրաժեշտությունն հիմնավորելու նոր գործիքներ տալիս պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին։

Եվ սա դեռ ամենը չէ։ Բայց բոլոր այս կետերով աշխատանք է պետք տանել։ Հենց այսօր մեր ԶՈՒ ոչնչացված վրանի տեղում պետք է սկսել խրամատ փորել։ Եվ թող որևէ մեկը գա ու փորձի նորից համոզել, որ մեր Բանակը չպետք է խրամատավորվի Արցախում։ Հուսով եմ՝ դրա պատասխանը ՊԲ-ն հիմա արդեն կկարողանա տալ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրադրությունը այս պահին հանգիստ է․ ՊԲ

Հաջորդ գրառումը

«Ամենավտանգավորը, որը պետք է արձանագրել հետևյալն է…». Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հրապարակախոսություն

Եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
Հաջորդ գրառումը

«Ամենավտանգավորը, որը պետք է արձանագրել հետևյալն է…». Տիգրան Աբրահամյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական