Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարցի արժեքը շատ ավելի մեծ է` պետության և բանակի հեղինակությունն ու կառավարության բարոյականությունը

22/01/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 19-ին մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրա մեղքը բարդելն առնվազն անբարո է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Տարբեր կողմերից մի թեմա են տարածում, իբր Պապիկյանը եթե դուրս գա` ավելի վատին են նշանակելու:

Հարցի արժեքը ո´չ Նիկոլն է, ոչ էլ առավել ևս մյուսները: Հարցի արժեքը շատ ավելի մեծ է` պետության և Բանակի հեղինակությունն ու կառավարության բարոյականությունը:

Տղաները չեն զոհվել մարտական հերթապահություն կամ մարտական գործողություն իրականացնելիս: Ինքնասպանություն չեն գործել, չեն զոհվել հրամանատարի գործած սխալի պատճառով, ականի վրա չեն պայթել և այլն: Նաև Ադրբեջանի տարբեր ագրեսիաների ժամանակ նման հարց չի առաջացել:

Հունվարի 19-ին մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրա մեղքը բարդելն առնվազն անբարո է:

Եթե ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունից հրաժարականներ չեն լինում, դա նշանակում է, որ բանակում թուլանում է պատասխանատվության ուղղահայացը, թուլանալու է վերահսկողությունը, թուլանալու է բոլոր օղակների կատարողական կարգապահությունն ու ընդհանուր հրամանատարության բարոյական նկարագիրը:

Բանակն այնպիսի օրգանիզմ է, որտեղ ցանկացած պահի, դասակի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատար, կարելի է նախաձեռնել պաշտոնանկությունների և պատասխանատվությունների գործընթաց: Սակայն դա պետք է բխի ընդհանուր կառույցի` ասել է թե պետության շահերից: Վերից վար կառավարման և հրամանատրման հստակ համակարգն առավել զգայուն է դարձնում Զինված ուժերին` հատկապես ղեկավարի բարոյականության և արդարացի լինելու տեսանկյունից:

Ես կհարգեի այն պաշտպանության նախարարին, որը հասկանալով իր կարգավիճակի կարևորությունն ու հասարակության հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունը` ստեղծված իրավիճակում հրաժարական տար: Դա հնարավորություն կտար պաշտպանական գերատեսչությանը զգաստանալ ու ավելի զգոն լինել իր պարտավորությունների մեջ:

Երբ եվրոպական որևէ երկրում, թեկուզ փոքրիկ սկանդալի պատճառով, որևէ նախարար կամ վարչապետ է հրաժարական տալիս, դա հո չի՞ գնահատվում որպես պետությանը հասցված վնաս: Դա առաջին հերթին տվյալ երկրի հասարակության և աշխարհի առջև կառավարության բարոյական կերպարը պահելու ու հանրության վստահությունը չչարաշահելու խնդիր է լուծում:

Այս իրավիճակում, նույնիսկ լավագույն պաշտպանության նախարարը, պետության և հասարակության շահերից ելնելով պետք է հրաժարական տար, այլապես ցանկացած այլ նախարարության կառավարման ոլորտում, ամենամեծ վնասի պարագայում նախարարն ու փոխնախարարներն իրավունք են ստանում խուսափելու որևէ տեսակի քաղաքական պատասխանատվությունից, որովհետև նախադեպերն արդեն առկա են:

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մեր երկրում պրոբլեմները սկսվում են այսպես կոչված վարչապետի պաշտոնավարումից և դա կառավարությունում բոլորը լավ հասկանում են: Եթե պետությունն այս ողբերգությունների հասցրած Նիկոլը դեռ վարչապետ է, ուրեմն ով ասես կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն` առանց մտածելու քաղաքական կամ անձնական պատասխանատվության մասին»,- գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբևէ մեղքը կներվի՞

Հաջորդ գրառումը

Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

25/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հենց հիմա, շատերի զրկանքների գնով գրվում է մեր իրական պատմությունը, որտեղ հաստատ լինելու են նաև Միքայել Սրբազանի խոսքերը

25/09/2025
Հաջորդ գրառումը

Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

Իսրայելը Ուկրաինային է մատակարարել Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, որն արդեն մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը։ Ուկրաինան սպասում...

ԿարդալDetails

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական