Սամվել Կարապետյանի վրա հարձակման 3 հիմնական պատճառ եմ տեսնում.
1 Ռուսաստանում Սամվել Կարապետյանը շատ ու շատ հարցերում հայերի և Հայաստանի շահերի պաշտպան է։
2 Մոսկվայում Սամվել Կարապետյանը որոշ ոլորտներում մրցակից է ծագումով Ադրբեջանից միլիարդատեր Գոդ Նիսանովին։ Վերջինս Ռուսաստանում Ալիևի շահերի հիմնական սպասարկողներից մեկն է։ Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին թե՛ այս, թե՛ նախորդ կետով։
3 Նիկոլի համար անձնական խնդիր են ազդեցիկ բոլոր հայերը։ Նամանավանդ մեծ կարողություն, աշխարհի տարբեր երկրներում լուրջ կապեր և մարդկային մեծ ռեսուրսներ ունեցող հայերը։ Իր աչքին իրեն չենթարկվող ցանկացած ազդեցիկ հայ, պայմանական ասած, «Բիձինա Իվանիշվիլի» է երևում։
Ինչպես տեսնում եք, սա հերթական թեման է, որում Նիկոլի և Ալիևի շահերը լիովին համընկնում են։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան