Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաջորդ շաբ​աթ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովն ավելի կհարստացնի իշխող Ալիևի կլանին

07/11/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիների ընթացքում բազմաթիվ զեկույցներ են եղել, որոնք բացահայտել են այն միլիարդավոր դոլարները, որոնք Ադրբեջանի իշխող Ալիևի ընտանիքը կողոպտել է պետական գանձարանից, ինչպես նաև մեծ չափերի կաշառքները, որոնք կառավարությունը տվել է եվրոպացի և ամերիկացի տարբեր պաշտոնյաների։

Հետևաբար, զարմանալի չէ, որ հաջորդ շաբաթ Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է իշխող վերնախավն օգտվում իր գրպանները լցնելու յուրաքանչյուր հնարավորությունից:

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP) բացահայտել է Ադրբեջանի սկանդալային գործողությունները, որոնք վերնագրված են. «Ադրբեջանի COP29 կլիմայի գագաթնաժողովի «պաշտոնական գործընկերները» կապված են իշխող Ալիևի ընտանիքի և նրանց ներքին շրջանակի հետ …. Բաքվի այս տարվա միջազգային այցելուներն ամենուր, որտեղ նայեն, կտեսնեն ընկերություններ, որոնք կապված են Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ»: Այս ծավալուն զեկույցը գրել են Ջեյմս Դաուսեթը, Քելի Բլոսը, Ֆաթիմա Քարիմովան և Էլի Մոսկովիցը:

OCCRP-ն Ադրբեջանը բնութագրել է որպես «ամենաբռնապետական երկիրը, որը երբևէ հյւուրընկալել է միջոցառումը …. Լինի հանքարդյունաբերություն, բանկային գործ, հյուրընկալություն, թե շինարարություն, դժվար թե լինի այնպիսի խոշոր արդյունաբերություն Ադրբեջանում», որ Ալիևների իշխող ընտանիքը տիրապետող չլինի: «Արդյունքում Ալիևներն ու նրանց մերձավոր շրջապատն ապշեցուցիչ հարստություն են դիզել, որի զգալի մասը պահվում է արտասահմանում կամ կապված է արտերկրի կալվածքների հետ: Նույնիսկ նախագահի 11-ամյա որդին Լոնդոնում գրասենյակային շենք ուներ»:

Ահա նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մերձավոր շրջապատի և Կլիմայի գագաթնաժողովի «պաշտոնական գործընկերների» միջև կապերը.

1) «Նախագահ Ալիևի դստեր նախկին ամուսինը [Էմին Ագալարով]… շահել է 5,2 միլիոն դոլար արժողությամբ պետական պայմանագիր [առանց մրցութային որևէ գործընթացի]՝ հյուրընկալելու COP29-ի 5000 հյուրերին Կասպից ծովում գտնվող իր շքեղ Sea Breeze Resort-ում»: Հյուրերը «մնալու են գերշքեղ սենյակներում… յոթ կիլոմետր երկարությամբ լողափից, ավելի քան 50 բարերից ու ռեստորաններից և 60 լողավազաններից օգտվելու հնարավորությամբ»: Այս պայմանավորվածությունը բացահայտած ադրբեջանցի վեց լրագրողներն այժմ գտնվում են Բաքվի բանտում:

2) «PASHA Holdings, Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկն է, որին պատկանում են հյուրընկալող քաղաքի բազմաթիվ լավագույն հյուրանոցներ, և մեծ շահեր ունի զբոսաշրջության, շինարարության, ապահովագրության և բանկային ոլորտներով: PASHA-ն պատկանում է Ալիևի երկու չափահաս դուստրերին [Լեյլա և Արզու]։ Ընկերության խորհրդի նախագահի տեղակալ Միր Ջամալ Փաշաևը «Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի զարմիկն է»։

3) «Azersun Holding …. նախագահում է Աբդոլբարի Գոզալը` Հասան Գյոզելի հորեղբայրը, որն Ալիևա քույրերի համար հիմնել է երեք ընկերություն Բրիտանական Վիրջինյան կղզիներում»:

4) «Silk Way West Airlines …. պատասխանատվություն է կրում համաժողովին նյութերի և պարագաների տեղափոխման համար: Այն պատկանում է նախկին պետական պաշտոնյային, սակայն նախապես կապված է եղել Ալիևի դուստրերից մեկի հետ` Silk Way Bank քույր ընկերության միջոցով …. Ավիաընկերությունը, վերջնականապես, պատկանում է նախկին պետական պաշտոնյա Զաուր Ախունդովին, սակայն նախկինում այն նաև կապված է եղել առաջին ընտանիքի հետ՝ քույր ընկերության միջոցով. 2010 թվականին «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արզու Ալիևան՝ նախագահի կրտսեր դուստրը, եղել է Silk Way Bank-ի երեք սեփականատերերից մեկը, որը Silk Way Group-ի նախկին ֆինանսական թևն էր, որի մաս է կազմում նաև ավիաընկերությունը»։

5) «GILTEX, մի ընկերություն, որը վերահսկում է տեղական տեքստիլ շուկայի գրեթե երեք քառորդը և մինչև անցյալ տարի մաս էր կազմում [Gilan Holding] կոնգլոմերատի, որտեղ բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է նախագահի դուստրերին [Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի երեխաների հետ միասին։ Հեյդարովը նաև COP29-ի կազմկոմիտեի անդամ է]։ Gilan Holding-ը լուծարվել է 2023 թվականին»։

6) «SOCAR Green… Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի դուստր ձեռնարկությունն է, որը մեծ դեր է խաղում նավթ արդյունահանող երկրի տնտեսության մեջ»:

7) ABB բանկ, վերանվանվել է 2021 թվականին, սակայն իր նախկին անվան տակ՝ Ադրբեջանի միջազգային բանկ, անբարեհաճ վերնագրերի պատճառ է դարձել 2,9 միլիարդ դոլարի փողերի լվացման սկանդալում իր ունեցած կենտրոնական դերի համար, ինչը հայտնի է որպես «Ադրբեջանական լվացքատուն»։ Բանկի նախկին նախագահը բանտարկվել է 2016 թվականին՝ հիմնարկից գրեթե 3 միլիարդ դոլար գողանալու համար։ Նրա կինը, որն ապրում էր Մեծ Բրիտանիայում, հետագայում ստացել է երկրի երբևէ առաջին «անբացատրելի հարստության հրամանը»՝ բրիտանական իշխանությունների պահանջով ապացուցելու իր հսկայական հարստության օրինական ծագումը: Հետագայում նա համաձայնեց վերադարձնել 17.8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը և գոլֆի ակումբը, որն անցավ բրիտանական պետությանը:

OCCRP-ն այնուհետև հայտարարել է, որ «ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ զեկուցում է Ադրբեջանի մասին՝ բացահայտելով կոռուպցիա, մարդու իրավունքների խախտումներ և չարաշահումներ»: Ահա որոշ զեկույցների կարևորագույն կետերը․

1) «Ինչպես իշխող Ալիևի ընտանիքը շահեց արժույթի փլուզումից, ինչպես էր նա ձգտում գնել Ղրղզստանի ոսկու հանքավայրերը, և ինչպես է կարողացել կառավարությունից կորզել ապշեցուցիչ 1 միլիարդ դոլար հեռահաղորդակցության ընկերության ձեռքբերումից:

2) «2016 թվականի «Պանամայի փաստաթղթերի» տվյալների հիման վրա կատարված հետաքննությունը, որը պարզել է, թե ինչպես է [Ալիևի] ընտանիքն օգտագործել օֆշորային կառույցները և սեփականության բազմաթիվ շերտեր՝ հարստությունը գաղտնի պահելու համար»:

3) «Այս տարվա սկզբին մի խումբ անկախ լրագրողների շինծու մեղադրանքներով բանտարկելը՝ փետրվարի նախագահական ընտրություններից առաջ»:

4) «Ինչպես են ամերիկացի լոբբիստներն աջակցել և գումար վերցրել վարչակազմից, և ինչպես է «Ադրբեջանական լվացքատունն» օգտագործվել իր վերնախավի համար երկրից միլիարդավոր դոլարներ դուրս բերելու նպատակով»:

Հարութ Սասունյան 

TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժոզեպ Բորելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին և հայտարարել ուժեղ Եվրոպա ստեղծելու մասին

Հաջորդ գրառումը

«ՔՊ-ի հաջորդ թիրախը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանը: Ո՞րն է քո անելիքը ՀՀ քաղաքացի»․ Հայկ Դեմոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հաջորդ գրառումը

«ՔՊ-ի հաջորդ թիրախը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանը: Ո՞րն է քո անելիքը ՀՀ քաղաքացի»․ Հայկ Դեմոյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական