Քաղաքգետ Արա Պողոսյանը դիտարկել է Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպման հետևանքները.
Միջանցքի շուրջ համաձայնությանը հաջորդելու է նոր պահանջի բավարարումը։ Նոր պահանջ ասվածը այնքան էլ նոր չէ, պարզապես դրանց բավարարումը հերթականությամբ է մատուցվելու, որպեսզի ժողովուրդը հեշտ համակերպվի և դիմադրություն ցույց չտա։
Այս պահի դրությամբ՝
*Սահմանազատումը Ադրբեջանի սահմանած կարգով անելուն համաձայնություն տվել են։
*Սահմանադրությունը փոխելու շուրջ անվերապահ համաձայնություն տվել են։
*ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն համաձայնություն տվել են։
*Արարատ լեռը որպես հայության ազգային սիմվոլ չեղարկելուն համաձայնություն տվել են։
*Հաջորդիվ ադրբեջանցիներին Հայստանում ընդունելու պահանջի բավարարման հարցն է թշնամին դնելու, ու գուշակեք, թե ի՞նչ է անելու ՀՀ–ում իշխանությունը գրպանները դրած խումբը։




