Ներկայացնում ենք Մոսկվայում «Ազգ»-ի թղթակցի անդրադարձը՝ ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելու հարցի վերաբերյալ.
2023թ․ հունվարի 10-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքի կապակցությամբ, որ «ստեղծված իրավիճակում գոնե այս տարվա ընթացքում նպատակահարմար չենք համարում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանի Հանրապետության տարածքում», ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարում է․
Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատված 2023թ․ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների եւ ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստման պլանով նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը։ Ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի տարածքում այս զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը նախկինում հաստատվել է նաեւ Երեւանում։ Այս պահի դրությամբ ՀԱՊԿ քարտուղարությունը, համաձայն կազմակերպությունում ընդունված կարգի, հայկական կողմից որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել տվյալ զորավարժությունների անցկացման չեղարկման վերաբերյալ։
Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ստեղծված իրավիճակին, որը կարող է խոչընդոտել ընթացիկ տարվա ընթացքում ծրագրված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները ամբողջ ծավալով անցկացնելուն։
ՀԱՊԿ Քարտուղարությունը եւ Միացյալ շտաբը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի Կազմակերպության կառավարման մարմինների կողմից հաստատված՝ զորքերի (հավաքական ուժերի) ռազմական պատրաստականության ծրագիրը ամբողջ ծավալով իրականացվի՝ բարձրացնելու այդ ուժերի պատրաստականությունը՝ ի շահ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովման։
ՀԱՊԿ Մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինով