Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ ժողովրդի և Փաշինյանի համատեղ գոյությունն այլևս հնարավոր չէ

06/10/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքն անհնար է։ Երկրում պետք է ձևավորվի անխուսափելի իմպիչմենտի մթնոլորտ. իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Արտակարգ քայլեր՝ արտակարգ իրավիճակում:

Ինչո՞ւ է պետք պայքարի նոր ձևաչափ և որն է ճիշտ ճանապարհը:

Անունը դնենք կոմիտե, հարթակ,  դաշինք. միայն թե՝ սկսենք ։ Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում սկսվի պետականության անզուսպ փլուզում՝ Արցախի դատարկման ինտենսիվությամբ։ Շատ մեծ է անվերահսկելի զարգացումների հավանականությունը։ Արտաքին գործոնները և իշխանության որակն ու քայլերը դրան են տանում։ Հանրային նոր ձևաչափը չափազանց կարևոր է՝ պետականության անկման անկառավարելի, անզուսպ խուճապ թույլ չտալու և փոփոխությունների լայն պլատֆորմ ստեղծելու համար, որը կբերի տրամաբանական իշխանափոխության՝ միակ հնարավորությունը՝ պետությունը պահելու։

Ինչո՞ւ է պետք հատկապես սոլիդ հարթակ

Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքն անհնար է։ Այս իշխանությունները հեղինակն են 1915-ից ի վեր ամենամեծ ողբերգության, և նրանք տանում են երաշխավորված նոր աղետի։ Սոլիդ հարթակը սոլիդ պրոցեսներ տանելու համար է, այս դժոխքը կանգնեցնելու և արդյունքի հասնելու համար է։ Նիկոլը, կոպիտ ասած, իշխանության մնալու մի տարբերակ ունի՝ պետությունը տանի արհեստական, ձեռակերտ ծանր ճգնաժամերի. չլինի պետություն՝ ինքը մնա «դաչաների վարչապետ»։ Սոլիդ հարթակի խնդիրը հենց սա թույլ չտալն է։

Ինչպես է պետք կազմել նոր ձևաչափը։

Կազմել, համաձայնեցնել և հնչեցնել 20-30 գործիչների նախնական ցանկ՝ բացառապես իրական գործիչներից, ոչ թե սրա-նրա դրածները, առավել ամբիցիոզները կամ «քվոտավորվածները»։ Իրական գործիչներ, որոնց թվում կարող են լինել նաև ներկայիս Աժ պատգամավորներ, եկեղեցու ներկայացուցիչներ։ Միակ պայմանը՝ իրական, խելքի ու ու գործ անելու հմտության տիրապետող մարդիկ։ Իրար ու հասարակության հետ լինել ազնիվ, կազմել գործունեության սոլիդ ծրագիր։

Ինչպես օգնել, որ ձևաչափը կայանա

Պետք է հասկանալ, որ նախկին կուսակցությունները՝ իրենց նախկին տեսքով ու բովանդակությամբ, այլևս անելիք չունեն, սկսած խոշորներից՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, մինչև այլևայլ ձևականները (ՔՊ մասին չենք խոսում, այն հետագայում արգելվելու է օրենքի ուժով)։ Ողջ հարգանքով հանդերձ, բայց սա օբյեկտիվ վիճակ է։ Այն, ինչը եղել է այդ կուսակցությունների գաղափարական ու բովանդակային առանցքում՝ Արցախ ու ՀՀ երրորդ հանրապետություն, այլևս չկա։ Սա թույլ կտա այդ կուսակցությունների հազարավոր ազնիվ անդամներին, ազդեցիկ դեմքերին ու համակիրներին՝ ազատվել կուսակցական կաշկանդվածությունից, դառնալ նորի անդամ, նորը ստեղծող։ Հակառակ դեպքում ձևաչափային գերությունը դանդաղեցնելու է նոր առողջ պրոցեսի ձևավորումը։ Արտակարգ իրավիճակ է, ուրեմն քայլերը ևս պետք է լինեն արտակարգ։  Հին թշնամանքը, հին պատկերացումներն ու մեղադրանքներն այլևս անիմաստ են ու խանգարելու են նոր հարաբերությունների ստեղծմանը։

Դադարել հարցնել, թե «ինչ կասեն նրանք»

Ցանկացած նոր պրոցես սկսելիս (ու հանկարծ մեկը չասի, թե դա այդպես չէ) առաջին հարցը, որ միշտ ծագել է՝ ի՞նչ կասեն նախկին նախագահները։ Ժամանակն է գիտակցելու, որ նրանք կա´մ չեն ասում, կա´մ հաճախ ասում են սխալ բաներ։ Ժամանակն է հասկանալու, որ նրանք կիսաստվածներ չեն, ու պետք է ազատվել նաև նրանց հոգևոր գերությունից։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ՝ առնվազն 2020-ից հետո, նախկին նախագահների ոչ ճիշտ որոշումներից։ Ողջ հարգանքով հանդերձ՝ ճիշտը այդպես շարժվելն է։ Ի վերջո, նրանց կյանքի առանցքը ջարդվել է, իսկ նրանց ընկերները Բաքվի բանտում են։ Ուրեմն՝ ինչ-որ շատ կարևոր բաներ նրանք սխալ են արել։

Ի՞նչ պետք է անի նոր հարթակը. հիմնական ուղղությունները

1. Ձևավորել միասնական տեղեկատվական շտաբ՝ ազդեցիկ խմբագիրներից, լրագրողներից, մեդիա-մասնագետներից, քաղտեխնոլոգներից։ Հայ ժողովուրդը գտնվում է թուրքական գործակալական ցանցի անասելի մեդիա-տեռորի տակ, որի պատճառով կորցնում է խելամիտ դատելու ունակությունը։ Սա ազգային անվտանգության թիվ 1 խնդիրներից է, այդ տեռորը հասարակությանը հասցնում է խելագարության, իսկ դրանից մինչև պետության փլուզում մեկ քայլ է։

2. Ձևակերպել հստակ խնդիր՝ Ն. Փաշինյանի իմպիչմենտ։ նա պետք է հեռացվի։ Ստեղծել այդ նպատակի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ողջ երկրով։ Համառ և գրագետ երկխոսություն հասարակության հետ՝ թե ինչո´ւ է դա պետք. Համառորեն, համբերատար, գրագետ բացատրել։ Երկրում պետք է ձևավորվի անխուսափելի իմպիչմենտի մթնոլորտ։ Սա մեծ թվով մարդկանց, ու մասնագետների աշխատանքի դաշտ է։

3. Ձևավորել մարդկային և այլ ռեսուրսների բազա։ Դադարել բողոքել, թե «ռեսուրս չեն տալիս»։ Այլևս չպետք է խնդրել այդ ռեսուրսը ու ձևացնել, թե «երևի չկա այդ ռեսուրսը», այլ՝ ուղղակի պահանջել. և´ ռեսուրսը կա, և´ դրա տերերն են հայտնի, և´ կորսված Արցախն է փաստ, և´ Բաքվի բանտերում հայ գործիչների առկայությունը, և´ ուրիշների՝ նույնանման հեռանկարի հավանականությունը։ Խոսքը մեր հայրենիքի և մեր ընտանիքների փրկության մասին է, ու սեթևեթելու ժամանակը չէ։ Այդ «ռեսուրսը», որն այսօր չգիտես ինչու չի դրվում հայրենիք փրկելու համար, վաղը առգրավվելու է Բաքվի կողմից՝ որպես հերթական ռազմավար։

4. Նոր հարթակը՝ հանրային ճնշումները մեծացնելուն զուգահեռ, պետք է սկսի կոնտակտները, շփումները իշխանության տարբեր օղակների հետ, առաջին հերթին՝ ուժայինների՝ բացատրելով, թե ինչ է մեզ սպասում, և ինչ կարող ենք անել, որ աղետը կասեցվի։ Հեշտ չի լինի խոսակցությունը, մեկ անգամվա չէ խնդիրը, բայց այն պետք է սկսել ու համառորեն շարունակել։ Երկխոսություն՝ պետական համակարգի հետ, անգամ՝ իշխող խմբակցության հետ (10 հոգի հրաժարվեց քվեարկել Ստատուտի օգտին, ուրեմն՝ հնարավոր է մոտիվացնել 20-ին, 30-ին՝ չլինելու համահեղինակ պետության վերջնական ոչնչացմանը)։

5. Երկխոսություն՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ համատեղ աշխատելու, նրանց էֆեկտիվ, ունակ դեմքերին որպես ակտիվ գործընկեր տեսնելու, ռացիոնալ, լավագույն աշխատելաոճը հասկանալու, օգնելու, որ նրանք չդառնան Նիկոլի, Ալենի տափակ վիրավորանքների թիրախ։ Խմբակցությունները հանրությանն են պատկանում, մեր ձայներով են ձևավորված, և չպետք է լինի նրանց կառավարման ստվերային մոդել։

6. Նոր հարթակը պետք է սկսի ինտենսիվ երկխոսությունը աշխարհի ազդեցիկ հայերի հետ՝ փոփոխությունների մեծ պլատֆորմ ձևավորելու համար (խոշոր բիզնեսից մինչև ոլորտային և այլ հայտնի դեմքեր)։

7. Նոր հարթակը պետք է ձևակերպի իր հստակ հարցադրումները Ռուսաստանին և Արևմուտքին։ Առանց ցավոտ հարցադրումների հնարավոր չէ վերականգնել առողջ հարաբերություններ։ Հարգել տանք մեզ, որ հետո փոխհարգալից հարաբերություններ ձևավորենք թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ։

Նորից արձանագրենք. հայ ժողովրդի և Փաշինյանի համատեղ գոյությունն այլևս հնարավոր չէ։ Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ, բայց ճիշտ լուծումներ, և նոր հարթակը պետք է գնա այդ ճանապարհով։ Նոր հարթակը նոր վերնախավի էմբրիոնն է, որը պետք է հեռացնի այս իշխանությանը, կասեցնի Հայաստանի վերջնական ոչնչացումն ու սկսի առողջ պետության կառուցումը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանին պատժելն օրակարգում չկա, բայց Արցախում տեղի ունեցածը նման է էթնիկ զտման

Հաջորդ գրառումը

Եվրոպան Հայաստանը ներգրավում է Ադրբեջանի մասնակցությամբ նախագծերում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Եվրոպան Հայաստանը ներգրավում է Ադրբեջանի մասնակցությամբ նախագծերում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի. Փաշինյան

09/06/2025

Փաշինյանի կաթողիկոսահալած գրառումները շարունակվում են՝ ավելի ընդգծելով նրա՝ քննադատություններին անձնական կոմպրոմատներով, շանտաժով ու ծամոնային հիվանդագինությամբ պատասխանելու ոճը։ Նրա նոր գրառումը...

ԿարդալDetails

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական