Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայի հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը․ Դավիթ Անանյան

20/09/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավիթ Անանյանը գրում է․

«Մայրս արցախցի է։ Մեր գյուղը Արցախի Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղն է, որի հնագույն պատմության սկիզբը վերագրվում է հեռավոր 7-րդ դարին։ Այն հնագույն ժամանակներում կոչվել է Բերդակուռ և եղել է Մելիք Ադամի նստավայրը։ 12-13-րդ դարերում գյուղն ունեցել է մի քանի հազար ծուխ, որի պատճառով էլ արդյունքում ստացել է Մեծշեն անունը։

Մանկուց ինձ բախտ է վիճակվել զգալ այս վայրերի կախարդանքը՝ պատմության վկայությունը հաստատող հինավուրց շինությունների մասունքներին ականատես լինելով։ Իսկ անցյալի շունչը, կարծես, ապրում է ամեն մի քարի, կածանի ու տեղանքի մեջ: Այդ զգացողությունը նման է հավերժության հպմանը, երբ փոշոտ արահետներներով քայլելիս լսում ես քո նախնիների ձայնը, որոնք կարծես շշնջում են ականջիդ՝ փառավոր, բայցևայնպես դժվարին ժամանակների մասին։

Մորս հետ պայման եմ կապել․ անպայման վերադառնալու ենք մեր Մեծշեն։ «Երբ»-ի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Մխիթարանքս այն է, որ նա ընդամենը 78 տարեկան է՝ արցախյան չափանիշներով չափազանց երիտասարդ։ Նրա վճռականությունն ու խոսքերը միշտ լի են ուժով ու իմաստությամբ, և ես մեծ հավատ ու վստահություն ունեմ, որ մորս պատգամը անպայման իրականացնելու եմ։ Այլընտրանք պարզապես գոյություն չունի․ մենք վերադառնալու ենք մեր երկիր, մեր Արցախ, տեսնելու ենք Հըրթըպտոկը, Տնջրենի, Պըլպըլանի ու Նվավորի բյուրեղյա մաքուր ջուրը խմելու ենք և, անպայման, այցելելու ենք պապիս ու չորս քեռիներիս գերեզմաններին։

Հայի հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը։ Պատերազմներով ու խաղաղ օրերով, ուրախության ու արցունքների միջով Արցախը մնում է մեր տունը։ Սրտի այս կանչը չի կարելի անտեսել, դա մեր ճակատագիրն է՝ մեր պարտքը։ Հայրենիք վերադառնալն առաջին հերթին դեպի քեզ վերադարձ է։ Ես ուխտ եմ տվել մորս և նրա կանչով ու անպայման նրա հետ միասին քայլելու եմ դեպի այս ապագան՝ լցված հիշողությամբ ու հույսով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Հաջորդ գրառումը

Քանի դեռ հետպատերազմյան զարգացման իրական ծրագիր չկա, ՄԵԿ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հրապարակախոսություն

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

01/12/2025
Հաջորդ գրառումը

Քանի դեռ հետպատերազմյան զարգացման իրական ծրագիր չկա, ՄԵԿ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական