Ժամանակին կար մի դառնահամ երգիծական խոսք. «Երանի հ1-ի Հայաստանում ապրեինք»։ Եվ իրոք, հակադեպրեսանտային մեղմությամբ հայտնում են լուրեր, որոնց առանց դատողության լսելու դեպքում հնարավոր է կարծել, թե գարուն է, թե ծաղկել է ամենուր, թե ամեն բան կարգին է։ Եվ մարդիկ, ովքեր վարչապետին կնքում են «Նազովրեթցի արքա» տիտղոսով, պիտի կարծեն, թե վերագրվող անձը շուտով կմեկնի նոր բանակցությունների, շուտով թշնամական «արտերից» ետ կգան մերոնք. ախր գարուն է, ծաղկել է ամենուր… և այլն։ Հավաստիացում եմ՝ իշխանական այս լպրծուն մարմաջը, որն անդադար հայհոյանք է հարուցում, արդեն նույնիսկ արցունքաբեր է։ Ասում եմ բոլոր հ1յան միրաժում բնակվող հայրենակիցներիս՝ մեր ղեկավարը երրորդ դասարանցու պես պետք է գնա Կրեմլ և կռթնի ծուռվիզ ծույիկի դիրքով, իսկ հետո, ով իմանա, գաղտնի սենյակում գուցե և «դասարանի խորոզի» կողմից վզին ապտակվի էլ։ Դեմ չեմ, եթե հանուն պետական շահի ապտակվի, բայց հանուն ոչնչի՞… ծիծաղելի է։ Միմոսությունը, Երևանի կենտրոններում հոխորտալը և անծագում լամուկներին կոստյում հագցնելը մեզ հասցրեցին այստեղ՝ հ1ի լուրերի իսկությանը երազանքով նայելուն։
եմ կարծում, որ սա հակիրճ բողոք չէր տիրող քաղաքական երաշտից, քանզի խոսքս հակաիշխանական է, իսկ մեր իշխանությունը չկա մի չափման միավոր, որով հստակեցնեմ, թե ինչքան է հեռու քաղաքականությունից։ «Կոստյու՞մն է, որ պետք է ձեզ…»։ Իսկ հ1-ը թող մի լավ ռեպորտաժ պատրաստի իմքայլական սկող նավի, ջուրը նետվող մորթապաշտների և արկածախնդիր բոցմանի մասին, և, որպես վերջինիս արդարացում՝ վերնագրի այն. «если кругом крысы значит корабль ещё плывёт»։
Կառավարությունը էկրանից անդին մի երջանիկ գործողությունների հաջորդականություն է, որ վահանակի մի սեղմակով մթնում է ու դառնում հայհոյանք՝ անհասցե, մթնոլորտ ճեղքող, թունավոր մի հայհոյանք։





