Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համակեցության քարոզը՝ հայոց դամբարանի վերջին քարը

02/12/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համակեցության քարոզը՝ հայոց դամբարանի վերջին քարը

Կարող է թվալ՝ այս թեմայի մասին բառացիորեն օրեր առաջ ընդմիջված արյունարբու պատերազմից հետո խոսելու կարիք չպետք է լիներ։ Թվում էր՝ Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում կիրառված զանգավածային ոչնչացման զենքերը, հայ ռազմագերիներին ծաղրող, ստորացնող կադրեր պարունակող տեսանյութերը պիտի որ վերջնականապես փակեին հայ պացիֆիստների բերանը։
Բայց արի՛ ու տե՛ս, որ շատերին այս ամենն էլ քիչ էր։ Դեռևս մեր զոհերի մարմինները հողին չհանձնված՝ օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, հայկական ազգանուն կրող որոշ արարածներ կրկին ակտիվացրել են ադրբեջանասիրության քարոզը։ Երեկ մի ֆեյսբուքյան օգտատեր գրառում էր կատարել «բարի ու ժպտադեմ ադրբեջանցի զինվորի մասին», ումից իբր պատահաբար հարցազրույց էր վերցրել։
Մեկ այլ օգտատեր բառացիորեն պնդում էր, որ միայն համակեցությունը կարող է բերել կոնֆլիկտի վերջնական լուծում։
Վիճակն այսքան անհանգստացնող չէր լինի, եթե թեզը չսկսեր շրջանառվել նաև պաշտոնական օղակների կողմից։
Իսկ սա սկսվել է պատերազմից դեռ բառացիորեն ամիսներ առաջ։ Օրինակ` ամիսներ առաջ բանը հասավ նրան, որ ՀՀ ԱԺ ամբիոնից իշխող ուժի պատգամավորներից մեկը հայտարարեց, թե թուրք ժողովուրդը մեր թշնամին չէ և կան նաև բարի թուրքեր։ Աբսուրդը հասավ նրան, որ նույնիսկ քննարկվեց՝ «արդյո՞ք մեր ազգային-ազատագրական երգերը չեն պարունակում ազգամիջյան ատելության խոսք»։ Որպես վերջնարդյունք՝ ընդունվեց հայտնի «ատելությունը դատապարտող օրենքը», որ հանրային շրջանակներում ընդունված է անվանել «թուրք հայհոյելու հոդված»։ Այնքա՜ն ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։
Կամ մեկ այլ օրինակ՝ արդեն հետպատերազմական շրջանից։ Վերջին օրերին էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած բիզնեսմենը, քաղաքացիների հարկերով ֆինանսացորվող Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարում էր, որ շուտով հայկական շուկան կբացվի ադրբեջանցիների համար, իսկ ադրբեջանականը՝ հայերի։ Նա նույն առոգանությամբ հայտնում էր նաև, որ ճանապարհների ապաշրջափակումը նշանակում է նաև թուրքական նավահանգիստների բացում հայերի համար։ Անշուշտ, այս պաշտոնյան չի էլ փորձել ոլորտի որևէ մասնագետից հարցնել, թե հայերի ու հայկականի նկատմամբ ֆոբիան թույլ կտա արդյո՞ք հայկական ապրանքի վաճառքը հարևան երկրում։ Չի փորձել ու կարևոր էլ չէ։
Համակեցության, բարիդրացիական հարաբերությունների քարոզիչները, ադրբեջանական ֆիլմերի ցուցահանդես կազմակերպողները, թուրքի նկատմամբ ատելությունը դատապարտողները տարիներ շարունակ թուլացրին մեր ժողովրդի զգոնությունը, ինքնապաշտպանական բնազդն ու հիմա էլ փորձում են համոզել մեզ՝ համակերպվել եղելության հետ։ Այս երևույթի վտանգները մենք բազմիցս տեսել ենք։ Տեսել ենք անցած դարասկզբին՝ Շուշիում, տեսել ենք անցած դարավերջին՝ Սումգայիթում ու Բաքվում ու դեռ կտեսնենք։ Պատկերացնու՞մ եք՝ ի՞նչ կլիներ Ադրբեջանում հայասիրության քարոզ անողների հետ։ Այսինքն պատկերացնել պետք էլ չէ։ Կարելի է հիշել՝ ի՞նչ հալածանքների արժանացավ ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսին՝ իր «Քարե երազներ» գրքի համար։
Ի տարբերություն թշնամու՝ մենք թույլ տվեցինք և շարունակում ենք թույլ տալ նմաններին ապրել մեր կողքին, նույնիսկ երբեմն հնարավորություն ենք տալիս մտնել դպրոց ու կրթել մեր երեխաներին։
Խաղաղության ձգտումն, անշուշտ, բնական և մարդկային մղում է, բայց երբ թշնամիդ ամեն րոպե պատրաստ է քեզ ոչնչացնել, խաղաղության միակողմանի քարոզը հավասարազոր է ինքնաոչնչացման։
Հայ ազգը պետք է, պարտավոր է ամեն օր մտածել հաջորդ պատերազմի մասին, որը, մեղմ ասած, սարերի ետևում չէ։ Ու մենք այդ ճանապարհին ամեն վայրկյան պիտի մերժենք նմանների գոյությունը մեր իրականության մեջ։ Այլապես, ոչ միայն հետ չենք բերի կորցրածը, այլև կկորցնենք Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը։ Ու նմանները կշարունակեն հանգիստ ապրել ու գումար ստանալ իրենց արտասահմանցի տերերից՝ քարոզելով մեր տներում ստրուկի կարգավիճակում ապրել ադրբեջանցիների կողքին։
Ուշքի գալ է պետք, այլապես մենք մեր ձեռքով կդնենք հայոց դամբարանի վերջին քարը։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վլադիմիրիչը Վովաեւիչին ընդամենն անձնական անվտանգության երաշխիքներ է տվել, իսկ թիմին՝ հետագայում քիչ ծեծ ուտելու հույսեր. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական