Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կեղծ հեղափոխականների այս հրոսակը այժմ եկել ու նստել է ԵՊՀ-ում և շուտով կտարածի իր թունավոր շոշափուկները մայր բուհի մարմնի մեջ. Հայկ Դեմոյան

12/08/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկ Դեմոյանը գրում է․

ՆԵՐԽՈւԺՈւՄ ԵՊՀ ԿԱՄ ԹԱՎՇՅԱ ԴՐՎԱԳ No. 2

Տարատեսակ պաշտոններում զոռբայության, հովանավորչության, թայֆաբազության ու բացահայտ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ տարբեր օրգանիզմների խցկելն ու խցկվելը վաղուց դարձել են 2018 թ․ գարնանը բեմադրված «սիլիկոնային հեղափոխության» այցեքարտը։ Այդ փեշակը և կադրային դարբնոցի կազմակերպումը, ի դեպ, սկզբնական շրջանում գաղտնի ու բացահայտ վերապահվել էր մայր և որդի Խառատյաններին։ Վերջիններիս իրական առաքելության ու խայտառակ գործելաոճի մասին հասարակության լայն շրջանները իրազեկվեցին երկրորդ փորձից հետո ավանդական առաստաղների ազգագրության գծով մասնագիտացված և իրեն ցեղասպանության մասնագետ չհամարող Հարություն Մարությանին (նույն ինքը՝ Քավություն Մաքրությանին) վազելինի ահռելի չափաբաժին օգտագործելով Ծիծեռնակաբերդ խցկելուց հետո։

Հիմա գանք 2018 թ․ հուլիսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ներխուժած Հովհաննես Հովհաննիսյանին, ով երկար «մաքառումներից» հետո վերջերս նշանակվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար։ Երևանի պետական համալսարանը հազարավոր մեր քաղաքացիների համար թանկ հիշողություն է, կյանքի ու կենսափորձի կարևոր մասնիկ, գիտական ճանապարհի կարևոր մեկնակետ․․․ Հիմա Մայր բուհը թիրախավորվել է Ճ դասի կուսակցական ֆունկցիոների ու անհաջող գործակալի կողմից, վստահաբար կանխորոշված օրակարգ առաջ տանելու և բուհի ուսանողության ու գիտական անձնակազմի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։ Չէ, չկարծեք, թե ես հիմա Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրելու եմ սորոսական լինելու կամ գլոբալիստական հայացքներ ներդնելու փորձերի մեջ։ «Սորոսական» եզրույթը հորինվեց ու հետևողականորեն տարածվեց որոշ շրջանների կողմից՝ թավշյա կրկեսի գործակատարների իրական ինքնություններն ու ծագումնաբանությունը կոծկելու համար ընդամենը։

Անուն առ անուն հիշում եմ պատմաբանների, արևելագետների ու ազգագրագետների այն կոնգլոմերատին, ովքեր հերթ կանգնեցին նորաթուխ չինովնիկի մուճակն ու մույկերը փայլեցնելու համար և ձոներ հնչեցրեցին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի պատվին։

2018 թ․ հունիսին Հարվարդի համալսարանում գիտահետազոտական գործուղումից վերադառնալուց հետո, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը հրաժարվեցին հանդիպել ինձ հետ, իսկ վերջինս նույնիսկ հոխորտաց ոստիկաններ ուղարկել Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից ինձ դուրս հրավիրելու համար։ Դրան հետևեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և Հովհաննես Հովհաննիսյանին ուղղված իմ հայտնի գրությունը։ Վերջին երկու տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ փողոցում, սրճարաններում և այլուր ներողություն են խնդրել ինձանից, «հեղափոխականներին» պաշտպանելու և իմ հասցեին հայհոյախոսություններ գրելու համար։ «Հիմա հասկանում ենք, որ Դուք ճիշտ էիք Ձեր գնահատականներում ու կանխատեսումներում»։ Այսպիսի ձևակերպումներով են ավարտվում այդ հանդիպումները…

Երեք տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ նկատեցի, որ ԿԳՄՍ նախարարության էջում բավական փնթի կերպով էր զետեղված փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրականը։ Իմ դիտողությունից հետո, հաջորդ օրը փոփոխվեցին Հ․ Հովհաննիսյանի թե կենսագրականը, թե լուսանկարը։ Կենսագրականը սրբագրելուց հետո, բնավ ցանկություն չունեմ կարդալու Հ․ Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսությունը՝ մամուլում բազմից հիշատակված գրագողության դրվագներն ու հակագիտական ձևակերպումները հաստատելու համար։ Վերոնշյալ և ստորև բերված փաստերը անուղղակիորեն կարող են հաստատել նման մտավախությունները․․․

Իմ այն դիտարկմանը, որ 40-ից ավելի գիտական հրապարակումների հիշատակումը Հ․ Հովհաննիսյանի կենսագրականում լուրջ կասկած է հարուցում, խոցել էր փոխնախարարի ինքնասիրությունը և նույն օրը նա հրապարակեց իր գիտական ժառանգության ցանկը։ Ակնհայտ դարձավ, որ Հովհաննես Հովհաննիսյանը բացահայտ կեղծ տեղեկություն էր հրապարակել նախարարության կայքէջում՝ ուռճացնելով իր հրապարակումների քանակը։ Այս փաստը արձանագրվեց նաև տարբեր մասնագետների կողմից։ (Տես «Առավոտ» թերթի հրապարակումն այս կապակցությամբ՝ առաջին հղման մեջ):

Հովհաննես Հովհաննիսյանի պարագայում թերևս ամենացնցողն այն է, որ կրթության ու գիտության (!) փոխնախարարը ԱԺ-ում լրագրողական հարցախույզի ժամանակ խոստովանեց, որ ՉԳԻՏԻ, թե ովքեր են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի ու զինանշանի հեղինակները։ Ցնցող է, այդպես չէ՞։ Պետական ու ազգային խորհրդանշաններից անտեղյակ մեկն այժմ հավակնում է նստել Մայր բուհի ռեկտորի աթոռին։

Հա, չմոռանամ ասել, որ անցյալ տարի Հովհաննես Հովհաննիսյանը հասցրել էր ԱԱԾ-ին մատնագիր-նամակ գրել, ակնկալելով, որ ԱԱԾ-ն ինձ պատասխանատվության կենթարկի հանրային ելույթներից մեկում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նշանակումը բացահայտ կոռուպցիոն ու քստմնելի գործարք որակելու համար։ Հրավիրվեցի ԱԱԾ, որտեղ պատրաստեցի պատասխան գրություն՝ հասցեագրված Հովհաննես Հովհաննիսյանին, որում վերահաստատեցի «Ծիծեռնակաբերդի առումը» օպերացիան բացահայտ կոռուպցիոն սխեմաների միջոցով իրականացնելու փաստը՝ միաժամանակ Հովհաննես Հովհաննիսյանին հրավիրեցի հանրային բաց բանավեճի։ Իզուր ակնկալիքներ․․․ Բանավեճից խուսափելը նույնպես դարձել է «պողպատյա մանդատակիրների» կարևորագույն այցեքարտերից մեկը․․․ Ավաղ, դեռ բազմաթիվ խայտառակ բացահայտումներ ու հանրայնացումներ սպասում են իրենց հերթին։

Կեղծ հեղափոխականների այս հրոսակը այժմ եկել ու նստել է ԵՊՀ-ում և շուտով կտարածի իր թունավոր շոշափուկները մայր բուհի մարմնի մեջ։ Սա լուրջ մարտահրավեր է բուհի ուսանողության ու պրոֆեսորադասախոսական կազմի համար։ Մայր բուհին ձեռնոց է նետել մի անձ, ով իր մարդկային ու մասնագիտական որակներով, էլ չեմ ասում զարտուղի ու թայֆաբազական նշանակումներ իրականացնելու հարուստ կենսափորձով, չի համապատասխանում Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար։

Մայր Բուհի ուսանողությունը և գիտական անձնակազմը պետք է սկզբունքային ու անզիջում դիրքորոշում ընդունեն այս խայտառակ նշանակման կապակցությամբ և համապատասխան կոշտ քայլեր ձեռնարկեն։

Եկել է սեփական դեմքն ու արժանապատվությունը ցույց տալու ժամանակը, որի դրոշակակիրը պետք է դառնա հենց Մայր բուհը․․․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սահմանազատման և սահմանագծման հետևանքով Ոսկեպարի տները հայտնվելու են Ադրբեջանի տարածքում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական ԶՈւ-ը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական ԶՈւ-ը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու...

ԿարդալDetails

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025

Միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ. Դավիթ Հանբարձումյան

24/10/2025

Հարություն Մկրտչյանն այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ. Մարիամ Հովսեփյան

24/10/2025

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական