Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարո՞ղ է հանկարծ այդ օտարերկրյա մասնավոր ընկերությունը ճանապարհի մուտքի վրա «տոմսավաճառ» նստացնի ու երթևեկողներից փող գանձի

17/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արութր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Էժանագին աֆերիստություն

Երբ ինչ որ մի ծառայություն արտապատվիրակում ես երրորդ կողմին, դրա համար վճարում ես։ Օրինակ՝ եթե որևէ ընկերություն հաստիքային հաշվապահ պահելու փոխարեն իր հաշվապահությունն արտապատվիրակում է ինչ որ հաշվապահական ընկերությանը, ապա նա դրա համար վճարում է այդ հաշվապահական ընկերությանը։ Այլապես ինչու՞ պետք է ինչ որ մեկը քո փոխարեն քո հաշվապահությունն անի։ Այլ ընկերությունների հաշվապահությունը վարելը հաշվապահական ընկերությունների բիզնեսն է, նրանց փողի աղբյուրը։ Նրանք հո՞ քո սիրուն աչքերի համար քո հաշվապահական հաշվետվությունները չեն կազմում։

Պետությունների ընտրությունը մի քիչ ավելի մեծ է։ Մասնավորի նման նրանք կարող են ինչ-որ ծառայություն գնել, այսինքն՝ սեփական միջոցներով ծառայություն իրականացնելու փոխարեն այն արտապատվիրակել մասնավորին։ Սակայն, պետությունները կարող են ծառայությունն արտապատվիրակել՝ ծառայության դիմաց վճար գանձելու իրավունքով։ Օրինակ՝ պետությունը կարող է իր թունելների կառավարումը հանձնել մասնավորին՝ պայմանով որ մասնավորը դրանք վերանորոգի ու սպասարկի։

Դե հիմա այս տրամաբանությունը տարածենք Հայաստանի հարավային սահմանով անցնող ճանապարհի/միջանցքի վրա։ Ինչու՞ ինչ որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը։ Կարո՞ղ է վաղը Հայաստանը վճարի ինչ որ օտարերկրյա մասնավոր ընկերությանը, որ այդ ընկերությունն ապահովի ադրբեջանցիների ու թուրքերի անխոչընդոտ երթևեկությունը Հայաստանի տարածքով։ Կամ, կարո՞ղ է հանկարծ այդ օտարերկրյա մասնավոր ընկերությունը ճանապարհի մուտքի վրա «տոմսավաճառ» նստացնի ու երթևեկողներից փող գանձի։ Թուրքերից ու ադրբեջանցիներից թող գանձի, հարց չունեմ, բայց․․․ հիմա պատկերացնու՞մ եք, թե որքան կգանձեն թուրքերն ու ադրբեջանցիները, եթե վաղն ինչ որ հայ հանկարծ փորձի իրենց ճանապարհներին ոտք դնել։ Կկլպեն մինչև վերջին լուման (եթե իհարկե այդ ժամանակ մեր երկրում մանաթը կամ թուրքական լիրան չշրջանառվեն)։

Հ․Գ․

«Վեոլիայի» օրինակն ընդհանրապես շառլատանություն է։ Հայստանն իր ենթակառուցվածքը վարձով է տվել, որ ֆրանսիացիները փող աշխատեն։ Այդքան բան։ Նույնն է, թե մեկն իր խանութի տարածքը տա ուրիշին, որ այդ ուրիշն այդ խանութն աշխատացնի։ Պրիմիտիվ է ու զզվելի․․․»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալ-Շարաայի իշխանության  հենց սկզբից ամեն ինչից պարզ էր, որ ծառայելու են իրենց տերերին ու դառնան ստրուկ

Հաջորդ գրառումը

Առաստաղի ծեփերը թափվեցին ուղիղ կոմպոտի մեջ. վարդաշենցիները պատրաստ են անգամ հացադուլի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Բաքվի նվերը Փաշինյանին. հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ակնկալում եմ, որ Հայ Եկեղեցու իրավաբան զավակները ուղերձս կընդունեն որպես կոչ. Կանադահայոց թեմի առաջնորդ

03/02/2026
Հրապարակախոսություն

Աշխարհում պայքարում են, որ երեխաները սոցցանցեր չմտնեն, իսկ Հայաստանում Գարիկ Պապոյանի նվագակցությամբ երգում են՝ թող լինի միշտ Facebook-ը, թող լինի միշտ TikTok-ը

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Առաստաղի ծեփերը թափվեցին ուղիղ կոմպոտի մեջ. վարդաշենցիները պատրաստ են անգամ հացադուլի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական