Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կապիտուլյանտներին՝ որպես մեր համաշխարհային խայտառակության հեղինակների, պետք է զրկել պետության ու հասարակության համար կործանարար որոշումներ կայացնելու իրավունքից». Արտակ Զաքարյան

06/11/2021
- Հրապարակախոսություն

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.

«Նիկոլը դրանով չի զբաղվում, և ի վիճակի չէ զբաղվելու.

Այժմ, ավելի քան երբևէ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է համարժեք լինի տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, և այն չի կարող հիմնվել ցանկալին իրականության տեղ ընդունելու մտածողության վրա։

Հոգեբանորեն, մեր հասարակության առողջ մտածող հատվածն այսօր ապրում է ծանր պարտությունն ընդունելու դժվարությունն ու դրանից բխող՝ ներսից և դրսից դավաճանված լինելու զգացումը։ Մենք նաև տեսնում ենք, հասարակության որոշ շերտերի՝ ազգային հպարտության վերականգնման և արժանապատիվ պետության վերադարձի անհագ ցանկությունը: Սա շատ կարևոր հենարան է՝ պետականությունը պահպանելու համար:

Կապիտուլյանտների ծնած անբովանդակ կեղծիքներին, դատարկ երևակայություններին ու սուտ վիճակագրությանը զուգահեռ, գոյություն ունի նաև իրական աշխարհ և իրական Հայաստանի Հանրապետության: Կարևոր է, հասկանալ, թե ամոթալի պատերազմից հետո, մեզ համար ի՞նչ է փոխվել համաշխարհային ասպարեզում: Այսինքն՝ բացի մեր մարդկային, տարածքային և ռազմա-քաղաքական ակնհայտ կորուստներից, էլ ի՞նչ ենք կորցրել, կամ ինչպե՞ս է փոխվել աշխարհը մեզ համար։ Հարկ է հասկանալ, թե ո՞վ ենք մենք 2020թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո՝ մեր միջազգային գործընկերների համար: Որովհետև, ժամանակակից փոփոխվող և անկայուն աշխարհակարգը գնահատելու համար, պետք է խուսափել սխալ ենթադրությունների և ինքնախաբեության վրա հիմնված քաղաքականությունից։

Ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է փոփոխական միջազգային միջավայրում, որտեղ դժվար է կանխատեսել զարգացումները՝ որևէ աստիճանի վստահությամբ։ Այս փոփոխականությունը, որոշ իմաստով կարելի է բացատրել ԱՄՆ՝ վերջին տարիների քաղաքականության անկանխատեսելիությամբ, և դրա ապակայունացնող ազդեցություններով։ Համաշխարհային հարցերում ԱՄՆ կարևորությունը հաշվի առնելով՝ սա էական խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել:

Կարելի է ակնկալել, որ 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություներից հետո իշխանության եկած, ավելի արհեստավարժ ու ազգային շահերի վրա հիմնված նոր քաղաքականության համակցությունը կարող է նվազեցնել Ռուսաստանի հետ լարվածությունները։ Ի վերջո, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են համաձայնության գալ օրինակ՝ Ուկրաինայի, Իրանի և աշխարհի այլ թեժ կետերի շուրջ։ Նախագահ Բայդենը կարող է նաև ուղղել Մերձավոր Արևելքի քաղաքականության հետ կապված իր նախորդի սխալները։ Ենթադրվում է, որ այդ տարածաշրջանը կլինի այն հիմնական թատերաբեմը, ուր ԱՄՆ-ը, Ռուսաստանը և առաջնորդող դերերի հայտ ներկայացնող այլ երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Թուրքիան կամ Իսրայելը՝ կմրցեն և թերևս նաև համագործակցեն։ Բայդենի վարչակազմը, կարծես վերականգնում է գործընկերային մոտեցումը, հատկապես իր դաշնակիցների և Եվրոպայի հետ՝ մարտահրավերներին դիմակայելու, միջազգային հակամարտությունները լուծելու կամ զսպելու համար։

Կախված ռեգիոնալ զարգացումներից, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, սակայն, կարող են նաև ավելի վատ մրցակցության մեջ մտնել՝ նոր աշխարհակարգի վերաբերյալ իրենց տարբերվող տեսակետների կամ դրանում իրենց դերերի պատճառով, իսկ գոյություն ունեցող լարվածությունները կարող են է՛լ ավելի սրվել։ ԽՍՀՄ փլուզումից հետո հայտարարված աշխարհակարգը կարճ կյանք ունեցավ, նաև այն պատճառով, որ Արևմուտքը պնդեց, որպեսզի շարունակեն Ռուսաստանին վերաբերվել որպես թշնամու և ընդլայնեն ՆԱՏՕ-ն՝ մինչև Ռուսաստանի սահմանները, չնայած այն «խոստումին», որ ՆԱՏՕ-ն չէր ընդլայնվելու։

Այսօր ենթադրել, որ ԱՄՆ կվերադառնա 1990-ականների իր հեգեմոն դիրքին, միամտություն է, որովհետև Չինաստանն արդեն համաշխարհային նոր աշխարհակարգի՝ տնտեսական և ռազմական ծանրակշիռ մրցակից է։ Չինաստանի մարտահրավերի դեմ ավելի դժվար է պայքարել, քանի որ նրա շահերն առաջ են մղվում տնտեսական ներգործության միջոցով և հազվադեպ՝ միայն ուժի ցուցադրությամբ։ Եվրոպան իհարկե փորձում է ուղիներ գտնել իր շուկայական տարածքների ու ձեռնարկությունների ձեռքբերումից Չինաստանի կապիտալը հեռու պահելու համար: Իսկ Աֆրիկյան և Հարավամերիկան երկրները, միջոցներ չունեն դիմակայելու չինական առաջխաղացմանը՝ նույնիսկ եթե դա ցանկանային:

Աշխարհաքաղաքական հակիրճ և խիստ ընդհանրական նկարագրումն անգամ բավարար է, հասկանալու, որ Հայաստանն ու Արցախը համաշխարհային դերակատարներից որևէ մեկի՝ ներառյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի, նույնիսկ Թուրքիայի և Իրանի համար հիմնական մտահոգություններ չեն։ Այսօր տեղի են ունենում համաշխարհային քաղաքականության մեծ ու փոքր տեղաշարժեր: Եվ երբ մեծ պետությունները սկսում են սակարկությունները՝ հիմնված իրենց ազգային շահերի վրա, ավելի հավանական է, որ փոքր պետությունները դառնան մեծերի կողմից սահմանած դերակատարները և ոչ թե հակառակը։ Իսկ դեր չստանձնած պետությունները, ինչպիսին այսօր Հայաստանն է՝ կամ մոռացվում են, կամ էլ վերածվում են մանրադրամի:

Թեկուզ ուշացումով, մենք պարտավոր ենք հասկանալ, գնահատել, հավասարակշռել և տեսնել մոտակա ապագայում Հայաստանի տեղն ու դերը: Դրա արդյունքում միայն կարող ենք ձևակերպել Արցախի և Հայաստանի կենսական շահերն ու առկա խնդիրների լուծման մեխանիկան: Նիկոլը և թայֆան դրանով չեն զբաղվում, և ի վիճակի չեն զբաղվելու:

Հետևաբար կապիտուլյանտներին՝ որպես մեր համաշխարհային խայտառակության հեղինակների, պետք է զրկել պետության ու հասարակության համար կործանարար որոշումներ կայացնելու իրավունքից և օր առաջ հեռացնել իշխանությունից»:

Նախորդ գրառումը

«Տաշիր պիցցայի» սննդից հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի

Հաջորդ գրառումը

Թալիբների շարքերից վտարվել է մոտ 200 անձ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ագրարային ծայրամա՞ս. Վահե Դավթյան

24/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Հաջորդ գրառումը

Թալիբների շարքերից վտարվել է մոտ 200 անձ

Լրահոս

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

30/06/2026

​Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության...

Երաշխավորում եմ՝յուրաքանչյուր անձի ցուցված բժշկական ծառայությունները լիարժեք տրամադրվում են. Ավանեսյանը՝ ՔԿՀ-ների մասին

30/06/2026

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվել, այսօր տեղի ունեցած...

Քննարկումներ են սկսվելու 2027-ին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ. նախարար

30/06/2026

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը, որը կազմում է 129 հազար դրամ, բոլոր խմբերի համար նույնական է և ամրագրված օրենքի համապատասխան...

Կարող է գնալ դատարան. առողջապահության նախարարը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին

30/06/2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելը քաղաքական դրդապատճառներ...

Պոլիկլինիկական օղակում ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում

30/06/2026

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանn այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նպատակ կա ՀՀ 3 միլիոն բնակչությանը ներառել առողջության ապահովագրության...

Առաջիկայում Իրան-ԱՄՆ բանակցություններ նախատեսված չեն. Բաղայի. IRNA

30/06/2026

 Իրանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա օրերին որևէ մակարդակի բանակցություններ չեն նախատեսվում, լրագրողներին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային թիմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական