Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, հաշվեհարդարի միջոց, այլև, ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում էր, սպանության մեքենա

06/06/2023
- Հրապարակախոսություն

Կալանքը որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց 2018-ից դարձավ խաղի կանոն. իր հոդվածում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Հոդվածն ամբողջությամբ Azg.am-ը ներկայացնում է ստորև.

Այս իշխանությունները որպես պատժիչ գործիք հմտորեն կիրառում են երկու մեխանիզմ՝ կալանքը և ՀՀ-ից բացակայելու արգելքը /ՍԷԿՏ-ը փակելը/ ։ Ընդ-որում ոչ մի հիմնավորում, ոչ մի տրամաբանություն սրա համար պետք չէ. միայն ցանկություն և իջեցված հրահանգ։

Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, հաշվեհարդարի միջոց, այլև՝ ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում էր, սպանության մեքենա։ Այս միջոցը Հայաստանում հասել է կատարելության։

Կալանքը որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց՝ 2018-ից դարձավ խաղի կանոն։ 

Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ, թե ինչ արարքի համար են կալանավորում, որոնք են անազատության մեջ պահելու հիմքերը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։

Երեկ այդ մեխանիզմով դատարանը կրկին կալանավորեց զավակին 44-օրյա պատերազմում կորցրած Գայանե Հակոբյանին։ Դատավորը, ըստ էության, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ և կալանքի որոշում կայացրեց: 

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումն էլ իր հերթին քաղաքական պատվերից զատ, նաև թշնամու ջրաղացին ջուր լցնել է հիշեցնում։ Խաչատուրովին պատժում են, և դրանով նաև իրենց հավատարմությունն են հաստատում թշնամի երկրին։

Քաղաքական պատվերի շրջանակներում ապօրինի կալանքների օրինակները կարելի է անվերջ շարունակել։ Շուրջ 5 տարի մեր աչքի առջև ընթացող պրոցեսներից կարելի է եզրահանգել, որ այս միջոցը կիրառվում է հատկապես այն գործերով, որոնք «ջուր» են և դատական քննության պրոցեսում քանդվելու են։ Այդ գործերով իրատեսական չէ ազատազրկումը։ Իսկ մինչ այդ մարդկանց պետք է պատժել։

Առանձին պատժի մեթոդ է՝ ՍԷԿՏ-ը փակելը։ Քաղաքական բազմաթիվ գործիչներ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ զրկված են միջազգային պատվիրակությունների կազմում Հայաստանից բացակայելու և ՀՀ շահերը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունից։ Իսկ առանձին դեպքերում բացակայելու թույլտվություն ստանալու համար հսկայական ջանքեր են պահանջվում։

Քաղաքական գործիչներից շատերն ունեն տարիներով ձևավորված փորձ և կապեր միջազգային կառույցներում, խորհրդարաններում, քաղաքական խմբերում։ Բայց որպես պատիժ՝ զրկված են երկրից բացակայելու հնարավորությունից։ Արմեն Աշոտյանի դեպքը դրա վառ օրինակն է։ Մարդուն ամիսներ շարունակ չեն թողնում անել իր աշխատանքը։ Բայց պատժելով ընդդիմախոսներին, ըստ էության, պատժում են նաև մեզ, մեր երկիրը. մենք զրկվում ենք կապերը, գիտելիքը, փորձը հօգուտ Հայաստանի օգտագործելու հնարավորությունից։

Ներքին պետական ինստիտուտները չեն կատարում իրենց՝ օրենքով սահմանված գործառույթները և ամբողջությամբ մտել են քաղաքական պատվերի տակ։ Այս պահին չկա նաև միջազգային պատշաճ արձագանք և ճնշում։

Այս պայմաններում շատ կարևոր է պայքարը, չհանդուրժելը։ Բայց այստեղ նույնպես պարբերաբար անհասկանալի խոչընդոտներ են առաջանում։ Օրինակ. մեծ թափ էր ստանում Գ. Խաչատուրովի պաշտպանությունը։ Հնչեցին շատ հետաքրքիր գաղափարներ, որով կարելի էր լուրջ պրոցես սկսել։ Շարունակություն՝ չկա։ Նույնը Գայանե Հակոբյանի դեպքում. այս հարցը կոնսոլիդացրել էր բոլորին՝ անկախ քաղաքական և այլ տարբերություններից։ Ու պայքարը մարդկայնորեն միավորել էր շատերին. և ի՞նչ՝ դարձյալ անհասկանալի վիճակ։

Ինչո՞ւ եմ սա ասում. դեռ մի որոշ ժամանակ միջազգային համակարգերը աչք են փակելու ամեն ինչի վրա, իշխանությունները դրական փոփոխություն սպասելը անիմաստ է։ Մնում է պայքարը, գրագետ ու ազնիվ պայքարը։

Նախորդ գրառումը

Ադրբեջանական զինուժն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել. ՊԲ

Հաջորդ գրառումը

Հունիսի 6-ի երեկոյան ադրբեջանական զինուժը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Հունիսի 6-ի երեկոյան ադրբեջանական զինուժը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական