ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառնում է Տեր Օշինին: Նման արձանագրմամբ է հանդես եկել փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի անի Ռուբինյանն իր սպառնալիքից հետո. ապօրինի քրեական հետապնդում պետք է պատվիրի սրբազանների գործերի մակարդակի, թե՝ անձամբ դաստաստան պետք է տեսնի: ԱԺ փոխնախագահ Ռուբինյանին չեմ սպառնում, բայց հիշեցնելով օրենքի գոյությունը՝ հորդորում եմ իր իսկ բառամթերքով. «Խելքդ գլուխդ հավաքիր և հաջորդ անգամ չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին»,- նշել է նա:





