Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավ է` չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով»

08/04/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց մահվան դեպքերը և բազմաթիվ ինքնավնասումները խոսում են լուրջ խնդրի մասին։ Այս տարի արձանագրվել է մահվան 8 դեպք, որից 4-ը ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են,  և  իշխանությունները չեն կարողանում դրանք հաղթահարել, ունակ չեն կամ միգուցե չեն էլ ուզում։

ՔԿՀ-ներում խնդիրների լուծման իրենց բանալին ունեն՝ հարցերը լուծվում են քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի (սպեցնազի) ծառայողների միջոցով։ Ապրիլի 3-ին, ըստ իրավապաշտպանների ներկայացրած տեղեկությունների, սպեցնազի ծառայողներն ավերել են ցմահ ազատազրկման դատապարտվածների խցերը, թափել ամեն ինչ՝ սնունդը, հագուստները և այլն: Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել են վրան ու սկսել են մահակներով ծեծել։

Դատապարտվածների մարմնական վնասվածքների, կապտուկների և քերծվածքների վերաբերյալ արձանագրում են արել նաև ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները։

Բռնությունների պատճառը, որ ներկայացվել է դատապարտյալների կողմից, շատ հեռու է առողջ բանականությունից։ Ըստ դատապարտյալների առիթը եղել է զբոսանքի ժամանակ դատապարտյալներից մեկի՝ «Доля воровская» երգը երգելը: Հատուկ նշանակության բաժնի ծառայողները մահակներով հարվածելու ժամանակ պահանջել են փոխարենը երգել «Господа офицеры» երգը։ Լավ է` չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով»։

Իշխանության վերջին հանգրվանը՝ դուբինկան

Քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած այս բեսպրեդելին անմիջապես հաջորդեց հատուկ նշանակության բաժնի ծառայողների գործողությունների արդարացումը ՔԿԾ-ի կողմից։ Իսկ սա նշանակում է, որ սա նրանց համար օրինաչափ և նորմալ երևույթ է։

Իրականում սա ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերում չորս պատերի հետևում բանտարկված, կյանքի համար ոչ պիտանի պայմաններում պահվող, ինքնուրույն պաշտպանվելու հնարավորությունից զրկված մարդուն։ Սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ վերաբերմունքային խնդիր է։ Եվ հենց դա է պատճառը, որ պետության հսկողությանը հանձնված, փակ հաստատությունում գտնվող մարդկանց բարձրացրած խնդիրները չեն լուծվում, կամ ավելի ճիշտ լուծվում են մահակներով, ծեծ ու ջարդով։

Այս իշխանության ձեռագիրն է. գործի տապալում, որևէ հարց լուծելու անունակություն, և ինչպես հայտնի ասույթում է՝ վերջին հանգրվանը սպեցնազն է կամ տարբեր բերետավորները։ Այսպես է ամեն ոլորտում, բայց փակ համակարգերում սա շատ ավելի այլանդակ ու վտանգավոր բովանդակություն է ստանում։

Եթե այս և մյուս դեպքերը պատշաճ արձագանքի չարժանանան, կնշանակի, որ այսուհետ ոչ հրաման տվողը, ոչ կատարողը, ոչ էլ բռնության ենթարկողը որևէ կաշկանդվածություն չեն ունենա հարցերը կարգավորել մահակների օգնությամբ։ Կարծում եմ` կարիք չկա բացատրելու այս հեռանկարի անթույլատրելիությունը»։

Էլինար Վարդանյան 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության
պատգամավոր 

Այլընտրանքային նախագծեր խումբ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ

Հաջորդ գրառումը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա Արսեն Կարոյանը կալանավորվել է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրբազան Հայր, Դուք այսօր ավելի ազատ եք, քան ձեզ դատողը

03/10/2025
Հրապարակախոսություն

Արմինե Մելիքսեթյանը նախընտրեց իշխանություններին ստրկահպատակ ծառայել և այսօր թաղեց իր հեղինակությունը. փաստաբան

03/10/2025
Հաջորդ գրառումը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա Արսեն Կարոյանը կալանավորվել է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական