Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ով ինչ է անում

Ինչ է անում իշխանությունը

Իշխանությունը հասկանում է, որ այս պայմաններում վերարտադրվելու շանս չունի, ու գնում է «այլ պայմաններ» ձևավորելու ճանապարհով։ Նրա բոլոր արած ու անելիք քայլերը, հնարավոր ու անհավանական շարունակությունները՝ ձերբակալություններ, հաշվեհարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական ավանտյուրաներ, անսահման պոպուլիզմ և այլն, այս տրամաբանության մեջ են։

Ինչ պետք է անի հակընդդեմ ճամբարը

1. Հասկանալ, որ սա նախընտրական պրոցես չէ, քարոզարշավ չէ, հետևաբար՝ լրիվ այլ տրամաբանություն է պետք գործի դնել,

2. Ձևավորել պայքարի համակարգեր. հանրահավաքը, երթը, հայտարարություններն իհարկե կարևոր են, բայց դրանք համակարգեր չեն։

3. Ունենալ պատրաստի սթրեսս-տեստեր, թե ո´ր զարգացման դեպքում ինչպե´ս վերադասավորվել, ինչպես արձագանքել։

4. Կազմել գործունեության ծրագիր, որը կնվազեցնի իշխանության՝ «նոր պայմաններ» ստեղծելու հնարավորությունները։

5. Անել սեփական բարենպաստ «նոր պայմանների» հաշվարկն ու գնալ դրա ուղղությամբ

6. Փոխել երկրում մթնոլորտը, ստեղծել փոփոխության հանրային համատարած պահանջ, ստանալ մոտիվացված ընտրազանգվածներ ու փոփոխությունների համար պայքարի պատրաստ շերտեր։

Մթնոլորտն է որոշելու ամեն ինչ

Իշխանությունն անելու է բոլոր հավանական ու անհավանական բաները։ Այն ամենազոր չէ, չունի անօրինականությունների ու այլանդակությունների անսահմանափակ զինանոց։ Ունի ուժային ու քարոզչական գործիքներ, որոնք հմտորեն կիրառում է՝ առանց որևէ կարմիր գծերի։ Դա այդպես է, որովհետև երկրում մթնոլորտն է այդպիսին՝ հանձնված, առանց դիմադրության։ Փոխենք մթնոլորտը, ու իշխանության անօրինականությունների անխափան մեքենան կսկսի խափանվել։ Սա պետք էր անել վաղուց, սրա մասին զգուշացվել է, բայց քաղաքական և այլ ռեսուրսներ ունեցողները Հայաստանում չունեն, ցավոք, ստրատեգիական մտածողություն և ակտիվանում են դրվագայնորեն։ Հիմա նոր ձևավորվող շարժումները պետք է չկրկնեն նախկինների սխալները։

Անհատական մակարդակում, մասնագիտական և արհեստակցական համայնքներում չկա դիմադրության մթնոլորտ։ Եթե մի որոշմամբ պետական բոլոր բուհերի ռեկտորներ նշանակվեն ադրբեջանցի մասնագետներ, հավատացնում եմ ձեզ, այսօրվա մթնոլորտում սա կմարսվի. ո´չ ուսանողությունը կընդվզի, ոչ՝ պրոֆեսորադասախոսական կազմը։ Միայն արտագաղթը կակտիվանա։ Սա չի խոսում այն մասին, որ մեր ուսանողներն ու դասախոսները վատն են, սա նշանակում է, որ երկրում անողնաշար ու պարտված մթնոլորտ է։ Իշխանության ասպատակությունների համար դա ամենապարարտ մթնոլորտն է։

Եկեք ընդունենք, որ բազմահազարանոց հանրահավաքից ուղիղ մեկ փողոց այն կողմ լրիվ ուրիշ կյանք է։ Դա չի նշանակում, որ այդ փողոցում վատ մարդիկ են, այլ հուշում է, որ այդ մարդկանց հետ այլ ոճի աշխատանք է անհրաժեշտ։

Իշխանությունը սխալվում է և սխալվելու է

Ցանկացած բիրտ իշխանություն սխալներ է թույլ տալիս։ Այս իշխանությունը նույնպես սխալվում է և առաջիկայում այդ սխալներն ավելի խոշոր են լինելու։ Հակընդդեմ ճամբարների կազմակերպված համակարգերի խնդիրն է՝ դրանք արագ ֆիքսել և օգտագործել, բայց դրա համար նույնպես համակարգեր են պետք։

Պայքար՝ մթնոլորտի համար

Հիմա պայքարը ոչ թե ձայների, սոցհարցման թվերի մասին է, այլ՝ մթնոլորտի։ Ընտրություններին մոտ մթնոլորտը լրիվ այլ է լինելու, այսօրվանի հետ քիչ ընդհանրություններով։ Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ։ Մենք պետք է այսօրվանից պայքարենք, որ այդ պայմանները և մթնոլորտը լինեն ի շահ մեզ։ Կարգախոսներ, համակարգեր, ակցիաներ, պրոցեսներ, դաշինքներ, քաղաքական բանաձևեր՝ ներքին և արտաքին լսարանի համար. այս ամենը պետք է միտված լինի երկրում մթնոլորտը փոխելուն։ Փոխեցինք պարտված ու հանձնված մթնոլորտը՝ նոր իշխանության ձևավորումը կլինի անխուսափելի։

Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարգալուծություն. Եկեղեցական կյանքի ամենածանր որոշումը

Հաջորդ գրառումը

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական