Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ինտեգրացիան» նշանակում է «սպանդ»

18/07/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավիթ Շահնազարյանն «Առավոտին» հայտնել է, որ Ադրբեջանը պատրաստել է «ճանապարհային քարտեզ», որի նպատակն է «ինտեգրել» Արցախն Ադրբեջանի կազմում: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մեկ տարվա ընթացքում եւ ենթադրում է 4 փուլ. ադրբեջանական անձնագրեր, մանաթի ներդրում, ՊԲ զինաթափում, իշխանության հանձնում. գրում է «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը։

Ըստ Շահնազարյանի՝ ծրագիրը փոխանցվել է ՀՀ իշխանություններին, որոնք, իրենց հերթին, պետք է այդ, ուղիղ ասեմ, վերջնագիրը փոխանցեն Արցախի իշխանություններին: «Առավոտի» հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հրաժարվել է այդ լուրը մեկնաբանել:

Այսինքն՝ չի ասել, որ նման ծրագրի մասին ՀՀ իշխանությունները տեղյակ չեն, եւ նրանց նման բան չի փոխանցվել: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ Ալիեւը տեղեկացրել է Փաշինյանին հիշյալ «ճանապարհային քարտեզի» մասին, իսկ վերջինս, «հանուն խաղաղության օրակարգի», դրան չի ընդդիմացել: (Եվ ինչպե՞ս ընդդիմանար, եթե կարծում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է): Իսկ պաշտոնապես երգվելու է նույն երգը՝ «թող Ադրբեջանի եւ Արցախի իշխանություններն այդ հարցերն իրար հետ ճշտեն»:

Հայաստանի իշխանություններն՝ այս դիրքորոշմամբ, գումարած Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ իր հայտարարությամբ, որով ռուս խաղաղապահներն, ըստ էության, հրաժարվում են կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած իրենց պարտավորությունները, իրենց վրայից հանում են պատասխանատվությունը արցախցիների ճակատագրի համար: Այդ ամենը վկայում է վատթարագույն սցենարի՝ Արցախի բռնի հայաթափման մեծ հավանականության մասին: Կարելի է, իհարկե, խորիմաստ աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, կարելի է հիշել, թե 30 տարվա ընթացքում ով, երբ եւ ինչպես է բանակցել:

Բայց կարելի է պարզապես հիշել, թե ինչպես են ադրբեջանցիները վարվել անպաշտպան հայերի հետ Սումգայիթում, Բաքվում եւ Մարաղայում՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասում Արցախում ապրող մեր հայրենակիցներին՝ Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» դեպքում: Ադրբեջանցիներն արդեն իսկ ամենայն մանրամասնությամբ քննարկում են, թե ինչ են «Խանքենդիում» անելու հայ երեխաների հետ 2025 թվականին, երբ ռուս խաղաղապահները գնան:

Շառլ Միշելը կամ Սերգեյ Լավրովը շատ լավ գիտեն, թե ինչ է լինելու, բայց նրանց պատասխանատվությունը սպանդի դեպքում քաղաքական է եւ բարոյական:

Փաշինյանն ու ՔՊ-ականները նույնպես ամեն ինչ հասկանում են: Բայց նրանց թվում է, որ «նախկինների» մասին փչացած ձայնապնակը միշտ են միացնելու, եւ այդպիսով խուսափելու են պատասխանատվությունից: Բայց պատասխան տալու պահը, միեւնույն է, գալու է: Եվ այս պարագայում պատասխանատվությունը կլինի նաեւ իրավական:

Արամ Աբրահամյան

«Առավոտ»


ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շարլ Միշել և Շալիթ Գիլաթ

Հաջորդ գրառումը

Մեր Բարեկամ Երեսփոխանին Կ՛ուզենք Սիրով Յուշել, որ Իր Մաղձը Թափէ, ո՛չ Թէ Լիբանանահայութեան Վրայ, այլ՝ ՀՅԴ-ին. Սեւակ Յակոբեան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հաջորդ գրառումը

Մեր Բարեկամ Երեսփոխանին Կ՛ուզենք Սիրով Յուշել, որ Իր Մաղձը Թափէ, ո՛չ Թէ Լիբանանահայութեան Վրայ, այլ՝ ՀՅԴ-ին. Սեւակ Յակոբեան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական