Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ինչու Փաշինյանն արհամարեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը

Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի՝ ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մաանքկցում են ԳԱ նստաշրջանին:

Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ընդունելությանը, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարում, սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00: Այդ օրը Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, սակայն Էրդողանը, ավարտելով բոլոր հանդիպումները, մեկնել է ԱՄՆ-ից՝ չմասնակցելով ընդունելությանը:

Կարծում եմ՝ այդ ընդունելությանը չմասնակցելը անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ: «Մեկա դու գնացող ես» մոտեցումը սխալ էր:

Բայդենին պետք է հանդիպեր, թեկուզ կարճատև զրույց ունենար: Էլ չեմ ասում, թե անձամբ ինչ աննախադեպ աջակցություն է ստացել հեռացող Բայդդնի վարչակազմից:

Հաջորդ կարևոր պահը. մեր նախկին դեսպններն ու նախարարներն էլ կփաստեն, որ հեռացող պաշտոնյաները իրենց գործընկերներին հարցնում են «I have limited time left in office. What can I do for you?»: Իհարկե այստեղ ԱՄՆ-ից կարելի է ինչ-որ բան խնդրել և ստանալ, ինչպես հաճախ արել են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում՝ մեր նախկին երեք վարչակազմերի ներկայացուցիչները: Իհարկե, նման բաների մասին Մակունցը պետք է գլխի գցեր Փաշինյանին, եթե իհարկե տեղյակ է այդպիսի բաներից:

Քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյան