Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել, հետո նրան խնդրել` գնալ քվեարկության. Վահե Հովհաննիսյան

21/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես մարդկայնորեն հասկանում եմ իմ գործընկերներին, ովքեր շտապում են պատասխանել Նիկոլին։ Մարդկայնորեն, իրոք, անհնար է հանգիստ նստել։ Մյուս կողմից, ցավալիորեն ծանոթ սցենար է, որը չի հանգեցնում տեսանելի արդյունքի։ Հետևաբար ինչ-որ կարևոր բաներ պետք է փոխել։

Որպես սկիզբ` մի հիշեցում

Չորրորդ հանրապետության մասին առաջինը հանդես է եկել նախագահ Արմեն Սարգսյանը՝ դեռևս 2021-ին։ Նա հետո շատ արագ թռավ երկրից, որովհետև այն իրենը չէր։

Ինչ ելույթ էր հնչեցվում

Երկիրը վարի տված իշխանության ղեկավարի ելույթ, որին պատերազմից ու պարտությունից հետո վերընտրել են, ու որը վստահ է, որ եթե կարելի էր դա անել 2021-ին, ապա նույնը հնարավոր է 2026-ին։ Ստերի ու արտիստիզմի վարագույրի հետևում երկու բան կա. վերընտրվելու գերնպատակ և մինչև 2026-ը բոլոր ողբերգությունները ու կորուստները մոռացության տալու փորձ։

Ինչու է հնարավոր նման ելույթը

Սցենարը փոխելու համար մենք պետք է ընդունենք, որ մեր սխալների շնորհիվ է, որ այսօր Նիկոլն ունենում է այս ելույթը։ Որ ինքը կարող է ասել ամեն ինչ, կեղծել ամեն ինչ։ Մեր՝ պայքարողների, դիտորդների, անտարբերների, համագործակցողների։

Մեր սխալ աշխատանքի հետևանքն է, որ նա նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելը նա կարող է ներկայացնել որպես հազարավոր մարդկանց կյանքերի փրկություն։ Նրա ընդդիմախոսներն են տվել այդ իրավունքը։

Իսկ գիտե՞ք ինչու է դա մեր սխալը.

– Որովհետև մենք 5 տարի է` չկարողացանք մեր ժողովրդին տեղ հասցնել, որ եղել է պատերազմը վաղ կանգնեցնելու առաջարկ, և Նիկոլի իշխանությունն այն մերժել է։ Պատերազմը դադարեցվեր՝ իրոք կփրկվեին հազարավոր կյանքեր։ Մեր ժողովուրդը ներեց պատերազմը շուտ չդադարեցնելը։ Այդ ներողամտությունը մեզ վրա չափազանց թանկ նստեց։

– Մենք չկարողացանք մեր ժողովրդին բացատրել, որ ամենաճակատագրական օրը սեպտեմբերի 27-էր, ոչ թե` նոյեմբերի 9-ը։ Մենք չկարողացանք հասկացնել, որ այս պատերազմը չպիտի լիներ, իսկ այն եղավ` Հայաստանի գործող իշխանությունների` մեղմ ասած կոպիտ սխալների և իրավիճակը չհասկանալու պատճառով։

Մենք ենք մեղավոր, որ Նիկոլը ֆիքսել է իր էլեկտորատը՝ տոլմա փակող հայ կինը, և նրան կեղծիք է մատուցում։ Մենք իրավունք չունենք մեղադրելու Նիկոլին, թե ինչու է նա գրագետ աշխատում նախընտրական փուլում։ Փոխարենը մենք մեզ հարցեր պետք է տանք։

Իսկ մեր ընդդիմադիր լիդերությունը ե՞րբ, ո՞ր դիրքերից խոսեց տոլմա փակող հայ կնոջ հետ. սեփական թանկ տների՞ց, թանկ մեքենաների՞ց, թանկ սրահների՞ց … Ո՞վ խոսեց այդ և մյուս սովորական հայկական խավերի ու սովորական հայկական ընտանիքների հետ։

Մեր սխալ աշխատանքի հետևանքն է, որ «տոլմա փակող մայրերը» չասացին՝ ինչո՞ւ շուտ չկանգնեցրիր պատերազմը։

Մենք ենք մեղավոր, որ երրորդ հանրապետությունը սպանող իշխանությունը հայտարարում է չորրորդ հանրապետության ծննդի մասին։ Սա նոնսենս է։

Մենք տապալել ենք առողջ ընդդիմադիր համակարգեր ստեղծելու գործը, որովհետև Հայաստանում միտքը, ռեսուրսը և ամբիցիաները չհանդիպեցին։ Դա է պատճառը, որ ամեն ինչ պարտված իշխանության դիմաց չձևավորվեց քաղաքական ընդդիմադիր այլընտրանք առաջարկող համակարգ, որը կվերցներ իշխանությունը և երկիրը կտաներ հետպատերազմյան վերականգնման ճանապարհով։

Հայաստանում ստեղծվում է շատ կեղտոտ վիճակ. երկիրը վարի տված իշխանությունը գնում է ընտրությունների` երկիրը հանձնելու անթաքույց ծրագրով։ Եվ դիմացը գոնե այս պահին չկա մյուս՝ երկիրը վերականգնելու իրական ծրագիրը և այն կրող ուժերը։

Այս ամենով հանդերձ` Նիկոլի իշխանությունը շատ թույլ է, քանի որ բոլորը, անգամ` իր ընտրազանգվածը, հասկացել են, որ նա ստում է։ Նրա խոսքի և գործողությունների հանդեպ դրական սպասումները մինիմալի են հասել։ Նրա ուժը քարոզչական տեխնոլոգիաներն են և պետական մեքենան։

Ճիշտ և գրագետ աշխատանքի դեպքում կարելի է շատ արագ փոխել ամբողջ ընթացքը։ Հայ ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել, հետո նրան խնդրել` գնալ քվեարկության։

Սկսենք խոսել իրական քայլերից, որոնք հակաիշխանական դաշտը կվերածեն փոփոխությունների դաշտի։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետության հանդեպ մեր պատասխանատվությունը չի կարող հանդուրժել անարդարություն ու անօրինություն, ատելություն ու պառակտվածություն, կեղծիք և խաբեություն. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Հաջորդ գրառումը

Մենք պիտի հայրություն ու մայրություն անենք նորածին Չորրորդ Հանրապետությանը. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մոսկվայում կայացած միջազգային ֆորումի մասնակիցները դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում

22/09/2025
Միջազգային

Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

22/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հրե՛շ, ես քեզ ու քո նմաններին, քեզ շնորհակալ մայրերին երբեք չե՛մ ների. 44-օրյա պատերազմում որդուն և ամուսնուն կորցրած Վեներա Սաղաթելյան

21/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝ մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով. Սուրենյանց

21/09/2025
Հաջորդ գրառումը

Մենք պիտի հայրություն ու մայրություն անենք նորածին Չորրորդ Հանրապետությանը. Փաշինյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մոսկվայում կայացած միջազգային ֆորումի մասնակիցները դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում

22/09/2025

Մոսկվայում կայացած «Հաղթած երկրներ. Երկրորդ համաշխարհայինի դասերն ու խաղաղության պատասխանատվությունը» միջազգային ֆորումի մասնակիցները վճռականորեն դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում...

ԿարդալDetails

Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

22/09/2025

Հրե՛շ, ես քեզ ու քո նմաններին, քեզ շնորհակալ մայրերին երբեք չե՛մ ների. 44-օրյա պատերազմում որդուն և ամուսնուն կորցրած Վեներա Սաղաթելյան

21/09/2025

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝ մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով. Սուրենյանց

21/09/2025

Տեսանյութ. Մեր երկրի երջանկությունն ու բարեկեցությունն ամենաազդու և ամենապատկառազդու հուշարձանն է մեր բոլոր նահատակներին. Փաշինյանի ելույթը՝ Անկախության օրվա առիթով

21/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական