Իրանը կանչել է Ֆրանսիայի դասպանին` բողոք հղելու Օլիմպիական խաղերի ժամանակ Հիսուսի կերպարը նսեմացնելու համար: Հիսուսը՝ Իսան, իսլամում մարգարե է և դա վիրավորանք է նաև Իսլամի համար:
Իսկ Թուրքիայի մամուլում այդ կապակցությամբ այդ արարքի նկատմամբ Ֆրանսիայի քրիստոնյաների վերաբերմունքը բնութագրում են «sahip çıkmak» արտահայտությամբ՝ «sahip» – տեր, իսկ արտահայտությունը «Տեր կանգնել»: Այսինքն տեր կանգնել սեփական ինքնությանն, արժեքներին, չլինել, հայերեն ասած, «շուռ տված», «արժանապատվություն չունեցող» , «սեփական եսից հրաժարվող»:
Հիմա, ըստ թուրքական մտածողության, ո՞վքեր են Հայաստանի այսօրվա իշխանությունն ու նրանց սատարողները, երբ լռում են սեփական ինքնությունից հրաժարվելու ՔՊ-ականների կոչերին ու ինչպես են նրանք, ի վերջո, մեզ բոլորիս վերաբերվում:
Փաստորեն, մենք «sahip çıkmak» չենք, այլ նվաստներ, որոնք որևէ հարգանքի արժանի չեն:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան