Նայում եմ Թուրքիայի ցուցանիշները` տնտեսական, կրթական, ժողովրդագրական, ռազմական, ֆինանսական և այլն:
Ուժի տեսանկյունից Թուրքիան իր ուժը զարգացրել է անհամաչափ` ռազմական և ռազմարդյունաբերական ուժը բավականին բարձր մակարդակի է, տնտեսական ուժը` խիստ անհամաչափ, համապարփակ ուժի տեսանկյունից Թուրքիայի պետության ուժի թե նյութական և թե ոչ նյութական ակտիվը աստիճանաբար ենթարկվելու են դեֆորմացիայի, եթե շարունակվեն տնտեսական զարգացման այս տեմպերը, ռեսուրսները բաշխվեն անհամաչափ, տարածքային զարգացման տեսանկյունից լինի բևեռացված:
Այժմ Թուրքիայի հիմնական հենարանը իր կայսերական անցյալն է, որից ստացած ուժի ոչ նյութական ակտիվը դեռևս մանևրելու և գործելու հնարավորություն է ընձեռում: Բայց դա չի կարող երկար տևել: Թերևս սա պատճառներից մեկն է, որ Թուրքիան փորձում է հնարավորինս շուտ ստանալ հասանելիություն սիրիական և միջինասիական, աֆրիկյան ռեսուրսներին:
Արա Պողոսյան, քաղաքագետ





