Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թե բա չի կարելի ձվով հարվածել մեքենային, որի մեջ վարչապետն է, բայց կարելի էր 5000-ից ավել մատաղ սերնդի միտումնավոր տանել սպանդի. Խորեն Մարդոյան

04/02/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորեն Մարդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թե բա չի կարելի ձվով հարվածել մեքենային, որի մեջ վարչապետն է,

ԲԱՅՑ՝

Կարելի էր 5000-ից ավել մատաղ սերնդի միտումնավոր տանել սպանդի,

Կարելի էր 10,000-ից ավել երիտասարդի հաշմանդամ դարձնել,

Կարելի է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ եւ երկրի տնտեսությւունը մինչև վերջ թուլացնել,

Կարելի էր Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, դիվանագիտական հաղթանակները հավասարեցնել զրոյի և սկսել սեփական զրոյական կետից,որը խարխլեց երկրի անվտանգությունը,

Կարելի էր Շուշին անվանել «դժգույն ու դժբախտ»,

Կարելի էր խելագարի պես գոռալ Արցախը Հայաստան է եւ վերջ, հրահրելով պատերազմ և Արցախի 75% կորստի հետ միասին Շուշին ու Հադրուդը նվիրաբերել «կիրթ ու կառուցողական» թուրքին,

Կարելի էր պետության սուվերեն տարածքները հանձնել թշնամուն, հետո հոխորտալ, թե ինչ-որ մի 30% ձնածածկ տարածքի համար կարիք չկա պայքարելու,

Կարելի էր Գորիս-Կապան ճանապարհի 22 կմ հատվածը զիջել թուրքին, որ իշխանությունը ամեն գնով պահել և սոսնձված մնալ վարչապետի աթոռին,

Կարելի է հետեւողականորեն քանդել Հայաստան-Սփյուռք կապերը, դրանով իսկ իրականություն դարձնել Էրդողանի և Ալիևի վաղեմի երազանքները,

Կարելի էր ԱԺ միջանցքներում լկտիաբար ասել, որ Թուրքիան մեզ համար սպառնալիք չէ եւ մնալ անպատիժ, այն դեպքում, երբ հենց թուրքական բայրաքդարներով կոտորեցին մեր հերոս տղերքին,

Կարելիների շարքը այս անհայրենիքների կառավարման օրոք անվերջ է…

իսկ հիմա ըստ էության,

Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնող Գլենդելյան այս անհասկանալի երեւույթը, որը Սփյուռքում չունի ոչ մի հեղինակություն, հարգանք եւ ընդհանրապես Հայրենիք եւ ազգային պատկանելիություն, հետապնդում է մեկ նպատակ, պառակտել, քայքայել եւ բաժանել հայկական սփյուռքը:

Մեր թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, կազմակերպված հավաքական սփյուռքը ՀՀ անկախությունից ի վեր,մեծ վտանգ է ներկայացրել ազգային եւ պետական շահերը հետապնդելու գործում, իսկ այսօր՝  հենց նույն այդ Թուրքիան ու Ադրբեջանը իրականացնում են իրենց վաղեմի ու բաղձալի երազանքները, հնարավորինս արագ կտրել Հայաստան-Սփյուռք կապերը, քայքայել եւ պառակտել կազմակերպված սփյուռքին Սինանյան Զարեհի նմանների միջոցով, որ սփյուռքը ի վիճակի չլինի հետեւողական լինել Արցախի եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում, որը որ բոլոր ժամանակներում, անկախ օրվա իշխանություններից, Սփյուռքի համար եղել է ԿԱՐՄԻՐ ԳԻԾ, բայց քանի որ պարտության խորհրդանիշ՝ Նիկոլ դավաճանը որոշել է այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» կնքել թշնամի պետության, «կիրթ ու կառուցողական» ղեկավարի հետ,այսօր այդ կապը լրջագույնս ՎՏԱՆԳՎԱԾ է:

Հայաստանում ապրող մեր հայրենակիցները պետք է տեղեկացված լինեն,որ Սինանյան Զարեհ անունով երեւույթը,ՍՓՅՈՒՌՔՈՒՄ տեղ ՉՈՒՆԻ եւ չի էլ կարող ունենալ:

Իր քաղաքական թափառախումբը, սփյուռքահայերին Հայաստան մուտք գործելու արգելքներ դնելով, ընդամենը մեծացնում է այն Սյունյաց ողջույնների տեղատարափը,որ մի օր թափվելու է հենց իր վրա,այս կամ այն հայկական համայնք այցելության ժամանակ,անշուշտ եթե ՏՂԱՄԱՐԴԿՈԻԹՅՈԻՆ ունենա այցելել: Էլ չեմ էլ անդրադառնում «դարակազմիկ գագաթնաժողովին», որ առ ոչինչ էր, բացի դատարկ աղմկոցից:

Միայն մասնակիցների քանակը արդեն իսկ բավարար էր հասկանալու, սփյուռքում Զարեհ Սինանյանի խայտառակ վարկանիշի մասին:

ՀԵՌԱՑԵՔ ու կորեք գրողի ծոցը ձեր թրքասեր ու ադրբեջանասեր թափառախմբով, քանի որ ձեր անհայրենիք տեսակը դարձել է ԶԶՎԵԼԻ արժանապատիվ ՀԱՅԻ համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ՝ որոշումներ կայացնելու համար. Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հրապարակախոսություն

Եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
Հրապարակախոսություն

Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի հաստատած Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը. Արա Զոհրաբյան

30/01/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ՝ որոշումներ կայացնելու համար. Վահե Հովհաննիսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական