Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թաղային այս խուժանի գլխավոր հովանավորը ՀՔԾ-ն է, որն, ի դեպ, այս պահին Սյունիքում գործեր է ցրցամ տալիս (տեսանյութ)

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանն իր անձնական մեքենայով ուղեկցում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներին։

«ՔՊ-ն գործի է դրել թաղային խուժաններին.

Տեսանյութում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներն են, որոնց իր անձնական մեքենայով ուղեկցում է ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանը` Գյուրջի մականունով։ Այս մարդն է համակարգում կեղծ վկայությունների գեներացիան պրոցեսը, ուղղորդում, թե ինչ պետք է գրվի ոստիկանությունում։ Տեւական ժամանակ է վերջինս համոզում է Նաիրա Սարգսյանին եւ Մհեր Բաղդասարյանին ցուցմունք տալ վարչական ղեկավարի դեմ։ Գյուրջին մինչ վերջերս անցնում էր մի շարք աղմկահարույց գործերով, որոնք գործող իշխանությունը «ջրել է» (հիմա արդեն ակնհայտ է թե ինչի դիմաց)։ Թաղային այս խուժանի գլխավոր հովանավորը ՀՔԾ-ն է, որն ի դեպ այս պահին Սյունիքում գործեր է ցրցամ տալիս։

Զգուշացնում եմ բոլոր գյուրջի-մուրջիներին, որեւէ բան աննկատ չի մնալու, չի մոռացվելու եւ ստանալու է ամենակոշտ իրավական եւ բարոյական գնահատականը։

Չեք մարսելու, հանկարծ տենց հույսեր չունենաք»,- գրել է Սաղաթելյանը։

https://youtube.com/watch?v=Ckcb0vzqOec