Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդեմ մանրակրկիտորեն մշակված աղետի. Վահե Հովհաննիսյան

18/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ.

1. Սուվերեն Չպետության

2. Հայերի գնչուացման

Սա հստակ քաղաքական ծրագիր է, և սրան պետք է պատասխանել բացառապես քաղաքական բանաձևերով։ Ոչ մի պարագայում չի կարելի թերագնահատել սա, եթե նույնիսկ այն համեմված էր մի քանի ժամանոց այլևայլություններով։

Հարավային Կովկասի՝ գծվող նոր ճարտարապետության մեջ Հայաստանը պատրաստ է լինել սուվերեն Չպետություն։ Սա է ասվել։ Լսողները ֆիքսել են։

Իսկ հայ ժողովրդին ներկայացվում է նոր խոշոր հանրային ծրագիր՝ Հայերի գնչուացում։

Ռուսաստանը մեկ տասնամյակ առաջ իր համար ձևակերպեց սուվերեն դեմոկրատիայի կոնցեպտը և գնաց այդ ուղղությամբ, Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը՝ սուվերեն բեսպրեդելի կոնցեպցիան, Եվրոպան՝ սուվերեն անորոշության, Վրաստանը՝ սուվերեն լրջության և այդպես շարունակ։ Հերթը Հայաստանինն է, և կառավարության գործող ղեկավարն այն հստակ ձևակերպեց՝ սուվերեն գնչուացում։

Հայերի գնչուացումը լինելու է տրամաբանական նոր ազգային պրոյեկտը։

Հիմա սրա դեմն առնելու մի ձև կա. պետք են հստակ քաղաքական այլ բանաձև, և դա սեփական ժողովրդին ներկայացնող միավորներ։

Կրկնում եմ. որևէ դեպքում չի կարելի թերագնահատել գործողի կողմից ներկայացված նախագծերը, դրա դեմն այս պահին գերիշխող հակընդդեմ վոկալով չենք առնելու։ Որևէ հակադարձ հայհոյանք, բողոք, անեծք, ծաղր, սպառնալիք ոչինչ չի աշխատում քաղաքական հստակ ծրագրի դեմ։ Պետք է լուրջ-ռացիոնալ -ազնիվ այլընտրանքային տեսլական, և պետք են դրա կրող քաղաքական-հանրային միավորներ։

Ի՞նչ եք կարծում, Պաղեստինի կամ Գազայի ժողովուրդը հասկանո՞ւմ էր, թե ինչ կարող է կատարվել։ Կարծում եք Արցախի ժողովուրդը հասկանո՞ւմ էր ընթացքը, և որ երկու օրում կորցնելու է հայրենիքը։ Իհարկե ոչ։ Իսկի ղեկավարներն ու էլիտան չէին հասկանում, մինչև վերջին ժամը։ Նույնը Հայաստանում է լինելու այս ընթացքի դեպքում։

Ժողովուրդներն արդեն պոստ-ֆակտում են հասկանում, որ իրենց գլխին աներևակայելի աղետ է եկել։ Աղետ, որը մշակվել էր սառը ուղեղով, ռացիոնալ հաշվարկներով, կրթված փողկապավոր գործիչների աշխատասենյակներում։Աղետ, որի հաշվարկի մեջ մտնում է նաև այն, որ ժողովուրդները մինչև վերջին պահը չհասկանան, թե ինչ է կատարվում։ Եվ իհարկե ի՞նչ աղետ, եթե այն համեմված չլինի միջազգային հանրության դատարկ կոչերով, երկու կողմերին զսպվածության առաջարկով և այլ անիմաստություններով։ Իսկ փաստն այն է, որ զոհերի, խեղված ճակատագրերի թիվը հարյուր հազարների է հասնում՝ բոլորի աչքի առաջ, 21-րդ դարում։

Մեզ էլ է նույն սպասում. ողջունելու են խիզախ զիջումները։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ այս հեռանկարի դեմն առնելու։ Սա պահանջելու է մեկ բան՝ ծրագրային լիդերություն, քաղաքական ճիշտ միավորներ և ազնիվ երկխոսություն՝ սեփական ժողովրդի հետ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել

Հաջորդ գրառումը

Եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր գերեզմшնը. Սերգեյ Շոյգու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հովհաննավանքում կարգալույծ Ստյոպայի մատուցած կեղծ պատարագը Հ1-ն ուղիղ եթեր է հեռարձակել

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրապետական մաղթանք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով. ուղիղ

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
Հաջորդ գրառումը

Եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր գերեզմшնը. Սերգեյ Շոյգու

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական