Կատարվում է աննախադեպը, այդ անձի հետ խոսելու է Էրդողանը, զանգելու է նրան, այսինքն՝ Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ՝ տարածաշրջանի ոստիկան․ գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Իշխող ՔՊ-ն, հայտնի անձի գլխավորությամբ, փաստորեն փակել է երկխոսության խողովակները Ռուսաստանի ղեկավարության հետ։ Փոխադարձ վիրավորանքներն արդեն չեն տեղավորվում դիվանագիտական էթիկետի մեջ․ նման կերպ խոսում են հակառակորդները։
Իրանի նախագահը հայտնի անձին նախատեց Իրանի կարմիր գիծն անցնելու համար, խոսքն արտատարածաշրջանային ուժերին, որոնք թշնամի են Իրանին, ռեգիոն բերելու մասին է։
Կատարվում է աննախադեպը, այդ անձի հետ խոսելու է Էրդողանը, զանգելու է նրան, այսինքն Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ’ տարածաշրջանի ոստիկան։
Դա նշանակում է, որ Թուրքիան պետք է խոսք ունենա Հայաստանի իշխանության ձեւավորման հարցում, բնականաբար, Ալիեւի հետ խորհրդակցելուց հետո։
Մարդիկ սա չափազանցություն են համարում, ինչը, ցավոք, արդեն իրականություն է դառնում»։