Կիրակի, Նոյեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զորբա կապիտուլյանտը

17/05/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կապիտուլյացիա (լատին․՝ capitulum), միջազգային իրավունքում՝ հաղթող կողմի պայմաններով կամ հրամանատարների համաձայնությամբ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի կամ դրանց զորամասերի դիմադրության դադարեցումը ռազմական գործողությունների թատերաբեմում և ռազմական շրջաններում և պատերազմող պետության զինված ուժերի հանձնումն է հաղթող կողմին։

Որպես կանոն՝ կապիտուլյացիայի ժամանակ պարտավորություններ են դրվում (քաղաքական, տնտեսական, ռազմական, և այլն) պարտված կողմի վրա։ Այն պայմանավորում է ամբողջ սպառազինության, ռազմական, նավերի ու ինքնաթիռների, ամրոցների, ամրացված ռազմակետերի և ռազմական գույքի հանձնումը հակառակորդին, իսկ անձնակազմը հաղթողին է հանձնվում որպես գերի։

Կա կապիտուլյացիայի մեկ տեսակ  ևս, երբ  առանց որևէ պայմանի, իրականացվում է պարտված կողմի հանձնումը, իսկ հաղթողի կողմից հետագայում սահմանված պահանջները կատարվում են անվերապահորեն։

Սրանք կապիտուլյացիաների դասական ձեւակերպումներն են, որտեղ  հաշվի չի առնվում կապիտուլյացիան ստորագրող սուբյեկտի անձնական մասնակցությունը։

Այդ իմաստով սպառիչ բացատրություն կա։

Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում», որտեղ կապիտուլյանտը բնորոշվում է որպես դժվարություններից դավաճանորեն նահանջող, անձնատուր լինելու,  թշնամուն հանձնվելու պատրաստ մարդ։

Կարծում եմ՝ ընթերցողը փայլուն գիտակցում է կապիտուլյանտի վարք ունեցողի և կապիտուլյացիայի պրոցեսի սինթեզը։ Բայց դասական ձեւակերպումներն անզոր են նկարագրել կապիտուլյացիաների  նոր՝ հայկական տեսակը, որը կատարվում է մեր երկրում քպականների պարագլխի ձեռամբ։

Դա զոռբայությամբ կապիտուլյացիա կատարելն է։ Փաստացի երկրի առաջին պաշտոնյան առանց հակառակորդի հետ ձևակերպված պայմանագրերի, զոռով, առանց պայմանների, նրան է հանձնում տարածքներ,ամրացված շրջաններ, դիրքեր, ճանապարհներ, գյուղեր, եկեղեցիներ, մշակութային հուշարձաններ։

Վերջիվերջո չկա ոչ մի պայմանագիր, չկա ոչ մի միջնորդ, չկա ոչ մի երաշխավոր, չկան  երաշխիքներ, բայց քպ պարագլուխը իրականացնում է երկրի անվտանգային հաշվեկշռի խարխլում, տարածքների հանձնման հակասահմանադրական գործընթաց։

Ի՞նչ անել։

Ինչպե՞ս դիմագրավել այս կալիտուլյացիային և այն  իրագործողին։

Դո՛ւրս գանք պայքարի, դուրս գանք  փողոց և կանխենք երկրի կազմաքանդումն ու ոչնչացումը։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրամիությունը պետք է կոչ անի նաև Հայաստանի իշխանություններին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցերի իրավունքը

Հաջորդ գրառումը

Բագրատ Սրբազանի հանդիպումը բժշկական համայնքի հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ժողովրդականության զգալի անկումը. հարցախույզի արդյունքները կարևոր են, քան որևէ մեկի կարծիքը. Հարութ Սասունյան 

23/11/2025
Հրապարակախոսություն

Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝  արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ. Արմեն Գևորգյան

22/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Հաջորդ գրառումը

Բագրատ Սրբազանի հանդիպումը բժշկական համայնքի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական