ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ մարդու գլխում ուղեղի փոխարեն զիբիլ է լցված, տխմար որոշումներ են ծնվում:
Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը: Դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի բնակվողների թվով էր հաշվարկվում: Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի. թանկացնել այդ ծառայությունը:
Հայաստանցիները երկրից հեռանում են, իսկ տները՝ մնում:
Հայտնի փաստ է, որ հաշվառվածների (գրանցվածների) թիվը գերազանցում է փաստացի բնակվողների թիվը: Դե քաղաքապետարանն էլ որոշել է դրա վրա ձեռքերը տաքացնել: Իսկ ծախսի տեղ կա ու կա՝ պադավատներ, կռուիզներ… ո՞րն ասես»: