Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Երբ հոգևորականը զոհվում է, ապա ընդունելի է, երբ պայքարում է հայրենիքի ու պետականության պահպանման համար, ընդունելի չէ՞

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է․

Քարոզչամեքենան գործի դրվեց …

«Հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի» ։

Լու՞րջ…

Իսկ հոգևորականը պետք է զենք վերցնի ու պատերազմի մասնակցի՞…

Այսինքն, երբ զոհվում է, ապա ընդունելի է, երբ պայքարում է հայրենիքի ու պետականության պահպանման համար, ընդունելի չէ՞։ Պատերազմում էլ է նույն բանի համար մասնակցում ` հայրենիքի ու պետականության։

Գիտե՞ք, որ հայր Մկրտիչը մինչ օրս անհետ կորած է, գիտե՞ք , որ Նարեկ սարկավագը և ուրիշներ զոհվեցին, գիտե՞ք, Դավիթ սարկավագը, որը հրաշքով փրկվեց արկի պայթունից, որտեղ է հիմա, չէ՜, չգիտեք. գնացել է Դադիվանք։ Դադիվանքը մի խումբ երիտասարդ հոգևորականներ են պահում` ամեն օր կյանքի ու մահվան հետ կռիվ տալով, գիտե՞ք, որ մինչ այս պահը, Դադիվանքը մզկիթի չի վերածվել նույն հոգևորականների ջանքերով …

Չէ՜, շատ բան դուք չգիտեք և դժվար էլ իմանաք, դուք գիտեք միայն չմտածված խոսել, ինչ տեքստ տան` հիմարաբար կրկնեք ու չխորանաք ո՛չ երկրի խնդրի, ո՛չ էության մեջ ։

Միքայել սրբազանը մի անգամ ասաց. «Որ պայքարում եք եկեղեցի սարքելու դեմ, հեչ չե՞ք մտածել, որ եկեղեցին կառուցել են երկրի սահմանները ընդգծելու համար և հենց եկեղեցու առկայությամբ է, որ կարողանում ես խոսել քոնը լինելու, քո երկիրն ունենալու, քո սահմանն ունենալու մասին ։

Իսկ դա քաղաքակա՞ն է, թե՞ լավ է …

Չէ՜, չենք մտածել…

Դե խաղաղություն ձեր կարճ մտքին, որ մի օր հասնենք արժանապատիվ խաղաղության ։