Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ երկրի վարչապետը Ալիևից իր «վերարտադրության թուղթը» մուրալու համար նրան սուրճի է հրավիրում. Վլադիմիր Մարտիրոսյան

28/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում կա երկու հոգի որոնցից առաջինի քաղաքական խոսքն ամենաարժեզրկվածն է երկրորդի քաղաքական խոսքն ամենաայլասերվածը: Ցավոք ըստ սահմանադրության առաջինը փաստացի ՀՀ Կառավարության՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարն է: Երկրորդը՝ օրենսդիր իշխանության, ժողովրդի ներկայացուցչական մարմինը ներկայացնող Ազգային ժողովի նախագահը:

Վերը նշվածները չեն ներկայացնում իրենց, իրենց ընտանիքները, իրենց ընկերներին, բարեկամներին կամ հարևաներին և նույնիսկ իրենց ընտրողներին: Իրենք ի պաշտոնե ներկայացնում են ՈՂՋ ժողովրդի գործադիր և օրենսդիր իշխանությանը և դա անում են ամենաարժեզրկված և ամենաայլասերված քաղաքական խոսքով:

Երբ երկրի վարչապետը Ալիևից իր «վերարտադրության թուղթը» մուրալու համար նրան սուրճի է հրավիրում, իսկ վերջինս էլ ասում է «գործեր ունեմ գնա դիր մինչև կգամ» սա նշանակում է, որ վերջինս հասկանում է, թե Փաշինյանը ինչ աստիճանի կախում ունի իր կամքից և որքան անէական քաղաքական կշիռ: Սա կարող է ըդունելի լինել «վերարտադրության թուղթը» երազողի համար, բայց ոչ երբեք նրանց համար ում կարծես ներկայացնում է Փաշինյանը ֆորմալ առումով, այսինքն ժողովրդի: Ամենաարժեզկվածի մասին շատ լավ գիտի նաև սուրճի հրավիվածը:

Երբ ԱԺ նախագահը հայտարարում է, որ ադրբեջանցիների հետ «իրենց վերարտադրության թուղթը» ստորագրելուց հինգ րոպե հետո առևտուր են անելու, սա նշանակում է, որ քաղաքական խոսքի այլասերվածությունը չունի հատակ: Չկա արժեք, պատվախնդրություն և չկա պատասխանատվություն ժողովրդի առջև, այն ժողովրդի որն իր զավակների կյանքով է վճարել հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի ոչ թե հանուն ադրբեջանցու հետ առևտուրի: Հակառակն անբռնազբոս կարող է ասել միայն քաղաքականապես այլասերվածը:

Մեծ հաշվով խնդիրը հետևյալն է:

Մեր պոտենցիալ թշնամին մեր պետության սննկացման պլանավորման ժամանակ շատ լավ հաշվարկել և խաղադրույք էր արել այս իշխանության մի մասի (իմ քյարը, իմ փայը, իմ խերը, իմ շահը, իմ տոկոսը, ինձ ձեռք տալը, ինձ տակը ինչա մնումը) բառիս վատ իմաստով պատեհապաշտ- առևտրապաշտ բնույթի վրա: Բայց խնդիրը դա չէ, որ հաշվարկել է և դա մասամբ աշխատում է: Խնդիրը այն է, որ այդ նարատիվը Հայաստանի գոյութենական թշնամիների պատվերով հենց Հայաստանի իշխանությունների ձեռամբ դառնում է իրականացման ենթակա պետական գաղափարախոսություն:

«Որտեղ հաց՝ էն­տեղ կաց» սկզ­բուն­քով ապ­րե­լու գաղափարախոսական հենքը այս իշխանությունը դարձրել է քաղաքական դավանաբանական հենք: Դարձրել է՝ և հենց այստեղ դեմ առել մի մեծ պատի, որովհետև պետք է համոզի ու ապացուցի, որ իմ քյարը, իմ փայը, իմ խերը, իմ շահը, իմ տոկոսը, ինձ ձեռք տալը, ինձ տակը ինչա մնումը բացառապես իրեն ՝ իշխանությանը չի վերաբերվում այլ վերաբերվում է նաև ժողովրդին:

Վերջին նյարդային ջղաձգումներն ու անկաշառ, չկոռումպացված, ազնիվ, կիրթ և կրթված երևալու բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում և ստանում շեշտակի հակառակ էֆեկտ: Որքան ջանում են երևալ չկոռումպացված այնքան աղմկահարույց են լուրերը, որքան ջանում են երևալ կիրթ ու կրթված այնքան վերադառնում են իրենց անկիրթ օրգանական բնույթին: Դա տեսնում և զգում է նաև իրենց ընտրազանգվածը, որն անշեղորեն օտարացել է իրենցից և որևէ ապացուցման այլևս ոչ հավատում է, ոչ էլ սպասում:

P.S.

Ամենաարժեզրկված և ամենաայլասերված քաղաքական խոսքը կրողները մեծ հաճույքով դա չէին անի, բայց նրանց որևէ այլ բան չի մնացել անելու քան դա: Սեփական քաղաքական փոսը անվերջ փորելը միակ բանն է, որ ունակ են անել և կարող են: Էդպես կարելի է միայն ջնջել ամենը, չթողնել կարգ, ձև, սկզբունք, կարմիր գիծ և անցնել ամենի վրայով և բերել քաոս: Միակ շանսը այդ փոսը փորելն է և քաոսը, որտեղ ամեն բան կմոռացվի, այդ թվում այն ավերը, որը ենթադրում է պատասխանատվություն ժողովրդի առաջ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ

Հաջորդ գրառումը

Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Նորություններ

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական