Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ Ալենը 16-ամյա դեռահաս էր, Զատուլինն արդեն Արցախ էր այցելում ու ադրբեջանական բողոքին էր դիմագրավում

02/11/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր Ալեն Սիմոնյանն էլի միկրոֆոններ էր տեսել և իր շեֆի լրատվամիջոցներից արդեն երկու տարի փախուստը փոխհատուցելու եւ հավատարմության հերթական երդումը տալու համար վազել էր դրանց առաջ կանգնել ու սկսել խոսել ամեն ինչից։ Գլուխը քարը, թե ինչ էր ճամարտակել հազար ու մի հարցերի մասին։ Բայց նորից որոշել էր ընդդիմությանն ու Իշխան Սաղաթելյանին անդրադառնալ։ Մեկ էլ, արձանագրել, թե ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ վերադարձել էին Զատուլինին պաշտպանելու համար։ Կարճ արձանագրեմ.

1. եկել էինք Ալենի, իր թիմակիցների ու իր շեֆի պատճառով ոչ միայն Արցախը թշնամուն հանձնելու, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությունը կորցնելու վտանգի մասին ահազանգելու համար։ Ու որքան էլ փորձեցիք ԱԺ դահլիճում պատռածս վաշինգտոնյան փաստաթղթի առկայության փաստը հերքել, վերջում անունը փոխելով ստիպված էիք ընդունել, որ նման տարբերակ կա, բայց Ռուսաստանի առջեւ կզած՝ կարծես դրանից հրաժարվեցիք։ 

2. ԱԺ հայտարարությունների ժամին, թե Ալենը, շեֆի ցուցումը կատարելով, զբաղված չլիներ իր խմբակցությունից հայտարարություններ անելու համար գրանցված ու գրանցվելու համար հայտ ներկայացրած պատգամավորներին այդ մտքից հրաժարվելու մասին գլխի անդադար շարժումներով բանավոր փոխանցումներ անելով, առնվազն կլսեր մեր խմբակցության պատգամավորների հայտարարությունները, ու մի պահ կանդրադառնար, որ իրենց քաղաքականության, կառավարման արդյունքում Սյունիքի Ներքին Հանդը երեք կողմից շջապատված է, ու մինչ Երեւանում տոնածառ են դասավորում Հանրապետության հրապարակում, մինչ դալմաներում ու կասկադներում զվարճանում են, նույն ներքին Հանդի դիրքերում մեր զոհված տղերքի աճյունները մնում են բաց երկնքի տակ։ 

3. Այդժամ կհասկանար, որ թշնամին իր ֆոտոսեսիա դարձած Ակնայից (աղդամից) արդեն տասնյակ կիլոմետրերով առաջ է եկել, այլեւս անվտանգ չէ, այնտեղ նռերով լուսանկարվելը ու մի պահ կարող է թշնամին մտնել այլեւս իր փաստացի բնակած ՀՀ, Երեւան, Ջրվեժ, Եռագույն 1 հասցեով առանձնատուն։

4. Ու թե լսեր մի պահ, իրավաբանականում սովորած Ալեն Սիմոնյանը կանդրադառնար, որ իրենց ոչ լեգիտիմ, հակասահմանադրական գործողությունների արդյունքում մի օր օրենքի առաջ պատասխան են տալու, և թերեւս նրան այդ ժամ քաղցր երեզանք համարվի «Փախուստ բանտից» հեռուստասերիալն ու դրանում իր երկրորդական դերը։ 

3. Վերջապես, Ալեն Սիմոնյանն այսօր ակնարկեց, թե ԱԺ դահլիճ էինք եկել Զատուլինին պաշտպանելու համար։ Նրան պարզապես հիշեցնեմ, որ երբ Ալենը 16-ամյա դեռահաս էր, Զատուլինն արդեն Արցախ էր այցելում ու ադրբեջանական բողոքին էր դիմագրավում։ Երբ Ալենը Երեւանում ակվարիումներում ու տարբեր սերիալներում անկապ երկրորդական դերեր էր խաղում, Զատուլինն Արցախում էր, այդ իսկ պատճառով նա հայտնվել էր Ադրբեջանի սեւ ցուցակում։

Վերջապես, երբ 1995թ.-ին Ռուսաստանի խորհրդարանում պատգամավոր Զատուլինը Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի մշակման հեղինակներից էր, Ալենն էլի դեռահաս էր։ Ամեն դեպքում, որքան էլ պադավատներ ու աշխատակազմ ունենա Ալենը, պետք է հիշի՝ այնքան է իջել ու արժեզրկվել, որ անգամ երեկ նոր քպ-ական դարձածից ավելի քիչ քվե է ստանում իր կուսակիցների շրջանում, անգամ համաժողովրդական սիրուն ու ծովածավալ հայհոյանքին արժանացած իրենց կուսակցության կամիկաձեից է քիչ քվե ստանում։ 

Երնեկ միայն ասեի՝ արժեզրկվիր որքան կարող ես։ Արժեզրկվելն այդքան չէր անհանգստացնի ինձ, եթե չլիներ ամենավտանգավորը՝ դուք շարունակում եք դավաճանել Հայրենիքին որքան կարող եք, բայց դրա վերջն էլ գալու է։ 

Շեֆիդ ստերի պես, մի օր պայթելու է։

Հ.Գ.  քաղաքական հոլովակներն ամենաանտաղանդ նկարողը այդպես էլ մնաց անտաղանդ քաղաքականության մեջ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

H1N1 վիրուս է հաստատվել Հայաստանում 

Հաջորդ գրառումը

Ալիևն Էրդողանին ներկայացրել է Սոչիի հանդիպման արդյունքները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ալիևն Էրդողանին ներկայացրել է Սոչիի հանդիպման արդյունքները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

23/10/2025

Վրդովված սրտով ենք հետևում Հայրենի մեր երկրում իրադարձությունների անցանկալի, ամոթալի, բայց նաև կանխատեսելի զարգացումներին: Մեր Սուրբ Եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը...

ԿարդալDetails

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

23/10/2025

Խոշոր համալիր կոմպլեքսների շինթույլտվությունները տալիս ենք միայն ճարտարապետական խորհրդի հաստատմամբ. Ավինյան

23/10/2025

Նուբարաշենի աղբավայրի՝ դիտավորյալ հրդեհման գործով արդեն ներգրավված մարդիկ կան. քաղաքապետ

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական