ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը սպասարկելու. կարծում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
Նա նաեւ նշել է. «Որքանով հասկանում եմ, արդեն առկա է բազմակողմանի կոնսենսուս ԵՄ, Թուրքիայի, Իրանի և, բնականաբար, Երևանի ու Բաքվի միջև։
Մնաց հասկանալ միջանցքի կարգավիճակը։ Թեև ցանկացած կարգավիճակում՝ անգամ հայկական կողմի տոտալ վերահսկողության պարագայում, այն ծառայելու է մեկ նպատակի՝ թուրքական էքսպանսիայի իրականացմանը դեպի Կասպից տարածաշրջան ու Մեծ Կենտրոնական Ասիա»։