Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Հայաստանում իշխանության լինեն պատրաստված և փորձառու քաղաքական ուժեր, ապա Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց արդեն քննարկելիս կլիներ

11/04/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուոլրիքի՝ News.am կայքին տրված հարացազրույցը հետաքրքիր նրբերանգներ ուներ: Այն ինչ որ իմաստով հակակշռում էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ ՄԽ մասին արված վերջին հայտարարությանը, ըստ որի Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը:
Արտգործնախարար Լավրովը մեկնաբանում էր այն, որպես արևմուտքի կողմից, Արցախյան հակամարտության հետագա կարգավորումը միայն ռուսական կողմի վրա թողնելու անպատասխանատու քայլ:
Կարծում եմ, որ Ջեյմս Ուոլրիքի հարցազրույցը պատահական չէր արված: Այն նպատակ ուներ հայ հասարակության մոտ, Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ամերիկյան պատրաստակամության և որոշ մոտեցումների վերահաստատում իրականացնել: Մասնավորապես, նա նշում է, որ.
1. «Եթե տևական խաղաղություն եք ուզում, կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը պետք է կողմերը կարգավորեն»: Սա ուղերձ է ՀՀ դավադիր «իշխանություններին», որ Արցախի կարգավիճակի հարցը օրակարգ դարձնելը և պահանջելը հարցի լուծման միակ բանալին է: Ասել է թե, եթե Արցախի կարգավիճակի հարց չի քննակվում, ապա կոնֆլիկտը խաղաղ ավարտ ունենալ չի կարող, և Ադրբեջանը վախի մթնոլորտ ստեղծելով՝ անընդհատ տարածքներ և տարբեր զիջումներ է պոկելու Հայաստանից:
2. Խոսելով կարգավիճակի մասին, ամերիկացի նախկին համանախագահը նշում է նաև, որ «Սա մի հարց է, որի լուծմանը պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավվի: Մշտապես կարիք է եղել, որ պատեհ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե պետք է անցկացվի: Կարծում եմ՝ սա դեռ օրակարգում է և կարող է ապագա կարգավիճակի հիմքը ստեղծել»: Ուոլրիքը հաստատում է (ինչպես նաև ՌԴ նախկին համանախագահ Իգոր Պոպովը), որ նախկին իշխանությունները, բանակցային բոլոր փուլերում քննարկել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով իրացնելու և կարգավիճակը լուծելու հարցը:
3. Նա նաև նշում է, որ «…Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դեռեւս կարող է օգնել երկրների ղեկավարներին առանցքային խնդիրներում լուծումներ գտնելու հարցում, ինչը կարող է երկարատև խաղաղության բերել։ Մենք չենք ցանկանում, որ հակամարտությունը մարտադաշտում շարունակվի»։ Սա նշանակում է, որ Արցախի հիմնախնդրի քաղաքական կարագավորուման հնարավորությունները դեռևս ավարտված չեն, և եթե Հայաստանը լրջորեն չզբավի հարցի քաղաքական կարգավորմամբ, ապա նոր պատերազմը կարող է անխուսափելի լինել:
44 –օրյա պատերազմից անցել է ուղիղ 18 ամիս: Նիկոլը և իր քաղաքական տգետների թիմը ոչ մի օգտակար հարց Հայաստանի ու Արցախի համար չեն կարողանում առաջ տանել: Նրանց նպատակը մեկն է. սպասարկել օտարների շահերն այնպես, որ իրենք մնան իշխանության: Այսինքն՝ անեն այնպիսի քայլեր, որով Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Անկարայի և Բաքվի մոտ ցանկություն չառաջանա իրենց իշխանությունից հեռացնել:
Եթե Հայաստանում իշխանության լինեն պատրաստված և փորձառու քաղաքական ուժեր, ապա Արցախի կարգավիճակի հարցը, ի հեճուկս չուզողների՝ միջազգային հանրությունը, և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց արդեն քննարկելիս կլիներ: Դա առավել քան հնարավոր է, եթե դու քեզ չես ընդունում որպես կապիտուլյանտ և չես շարժվում թուրք-ադրբեջանական օրակարգով:
Մենք դրա համար ենք վստահաբար ասում, որ Նիկոլին հեռացնելուց հետո, շատ հարցեր արագ և շահավետ լուծումներ կստանան, և հնարավոր կլինի զգալիորեն բարելավվել Հայաստանի ու Արցախի ջախջախված դիրքերը:
Շատերն ասում են, «- դե ի՞նչ անի խեղճ Նիկոլը, ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ու իրանից կախված բան չկա: Ստիպված է ենթարկվել դրսի ուժերին»:
Պատասխանը մեկն է. Նիկոլը պետք է անհապաղ հրաժարական տա՝ հանուն Հայրենիքի, հանուն ՀՀ քաղաքացիների կյանքերի: Այլապես, կապիտուլյացված Նիկոլով մեր երկիրը չի ունենալու խաղաղ ապագա, և դա առավել քան ցայտուն երևում է:
Իսկ այսօրվա քաոտիկ աշխարհում, եթե Հայաստանն ունենա նոր, քաղաքականապես ամուր և փորձառու իշխանություն, ապա հենց համաշխարհային խառնաշփոթը կարող է լավ հնարավորություն դառնալ երկրի շահերն առաջ տանելու համար, երբ ունես կողքիդ կանգնած դաշնակից և ունես քո իրավիճակը շատ լավ հասկացող բարեկամ պետություններ:
Աշխարհը հասկանում է, որ արցախյան 44-օրյա պատերազմի ելքն առնվազն անարդար էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրավունք չունեին խախտել ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջ տարվող խաղաղ կարգավորման և ինքնորոշման իրավունքի իրացման նախապատրասված գործընթացը: Բոլոր լավ հասկանում են, որ անարդար են եղել հայ ժողովրդի նկատմամբ և չեն ցանկանում, որ այս պայքարից շահած դուրս գա միայն Ադրբեջանն ու Թուրքիան:
Քաղաքակիրթ ու քաղաքական աշխարհը միայն մի բան չի հասկանում. առ այսօր ի՞նչ գործ ունի կապիտուլյացված և թրքահպատակ իշխանությունը Հայաստանի կառավարման ղեկին: Սա հայ ժողովրդի խնդիրն է և հանուն երկարատև խաղաղության. այսօր այն պետք է լուծվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կիեւը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ նոր բեմադրված սադրանքներ է նախապատրաստում․ ՌԴ ՊՆ

Հաջորդ գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված ապօրինությունները դուրս են գալիս նոր հարթություն. ՀԱԿ-ի հայտարարությունը

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական