Կատակը կատակով, բայց լուրջ էլի: Երկրում աշխատանքային ժամ է: Մարդիկ աշխատում են, հավելյալ արժեք են ստեղծում, իրենց ընտանիքների հոգսերով ու գործերով են, ծառայության մեջ են, սպասարկման մեջ են, մի խոսքով զբաղված են, ապրում են, ստեղծում, չարչարվում ու արարում:
Այդ ընթացքում ոմն մեկը, ով այդ երկրի վարչապետն է, ծակելով հատակը երևի ավելի խորը գետիններ գտնելու նպատակով, իր պաշտոնական FB էջով փաստացի թեմա է դարձնում իր ինտիմ ֆիզիոլոգիական կարգավիճակը և պատրաստվում «իրեղեն ապացույցներ» ներկայացնել (առայժմ ոչ բոլորին), որ թլպատված չէ:
Հիմա վերևի էն հայ մարդիկ օրինակ, ինչ ասեն դա անողին, որ սրտները հովանա և ինչ չասեն:
Դուք ուզում էիք, որ սա պատերազմ հաղթե՞ր:
Դուք կարծում եք, որ սա որևէ բանի ունակ է՞:
Դուք կարծում եք, որ սա կարող է որևէ օգուտ տալ ձեզ ու ձեր երկրի՞ն:
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան