Գեներալ, 3-րդ Բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը նամակ է գրել, որը ընդվզման, պայքարի, անհնազանդության վկայություն է։
Ահա և Խաչատուրովին կալանքի տակ պահելու իրական պատճառը։
Նամակի սղագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Բանակային կորպուսը իր գոյության ողջ ընթացքում տարբեր մարտական գործողությունների արդյունքում բազմիցս հաստատել է, որ մենք մեր խնդիրը կատարում ենք պատվով, բարձր մակարդակով, և հակառակորդը երբեք չի կարողանա մեր պաշտպանության գոտում հասնել հաջողությունների։ Մեր զորամասերը մարտունակ են, րամանատարական կազմն ու զինծառայողները՝ փորձված ու պատրաստված թե՛ ֆիզիկապես, թե՛ մասնագիտորեն, թե՛ հոգեբանորեն։

Մենք վստահ ենք, որ հանձնելով հակառակորդի պահանջած տարածքները, ավելի ենք գրգռելու նրա ախորժակը։ Մեկը մյուսի հետեւից կորցնելու ենք հայկական բնակավայրերը։ Կրակի տակ անպաշտպան ենք թողնելու սահմանամերձ համայնքների խաղաղ ազգաբնակչությանը և կորցնելու ենք հանձնված տարածքները վերադարձնելու ցանկացած հնարավորություն եւ հույս։
Մեր գնահատմամբ՝ շատ հնարավոր է, որ մոտակա ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետությունը ունենա նոր պահանջներ տավուշյան սահմանագծի հատվածում՝ ձգտելով բարենպաստ բնագծերի և վերականգնել ԽՍՀՄ կազմում եղած ժամանակ իր ունեցած սահմանը։ Ինչի արդյունքում չենք բացառում, որ քաղաքական իշխանություններից կլինենն հանձնարարություններ ետ քաշվելու և հակառակորդի նպատակների իրագործման համար ստեղծելու նպաստավոր պայմաններ։

Տարածաշրջանում թվացյալ խաղաղություն հաստատելու նպատակով ՀՀ իշխանությունները, ընդառաջ գնալով ադրբեջանական կողմի պահանջներին, մեկը մյուսի հետևից հրամայում են զորամասերին ետ քաշվել զբաղեցրած բնագծերից ու հակառակորդին հանձնել այդ տարածքները։

Ելնելով վերոգրյալից՝ Բանակային կորպուսը հաստատակամ է անսասան կանգնել զբաղեցրած բնագծերում, ոչ մի քայլ հետ սկզբունքով ամուր պահել մեր դիրքերը։ Անհրաժեշտության դեպքում, հակառակ վերադաս հրամանատարության հրամաններին, չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել Տավուշյան սահմանագիծը:
Մենք ապացուցել ենք, որ ունակ ենք առկա ուժերով ու միջոցներով ամուր պահել մեր դիրքերը։ Նույնիսկ կարիք չուենհնք լրահամալրման ու աշխարհազորի աջակցության։ Պետք է հստակ գիտակցենք, որ կորցնելով սահմանամերձ բնակավայրերը՝ կարճ ժամանակում կորցնելու ենք նաև Տավուշն ու Հայաստանը, մեր զավակներին թողնելու ենք անհայրենիք»։