«ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը ռազմամթերքի խնդիր ունի։ Չի կարողանում ձեռք բերել։ Այսօր մի ՔՊ-ական կին հայտարարեց, որ ՌԴ-ն չի թողնում, որ զենք ու զինամթերք գնենք։
Նայում եմ «Հայլուրով» գերությունից մի կերպ պրծած Ռաֆայել Գևորգյանին, որն ասում է, որ 2022-ի սեպտեմբերի Շորժայի մարտերում փամփուշտ չլինելու պատճառով են դիրքեր հանձնել։ Այդ նույն փամփուշտ չլինելու պատճառով նրանց հրամանատար Տարոն Սիմոնյանը նետվել է ազերիների վրա և նռնակով իրեն պայթեցրել։ Հերոսն իր կյանքի գնով փրկել է տղաներին։
Ընկերս կասեր՝ փամփուշտ ալ չուն՞իք։ Բա ես ձեզ 1993-1994 թթ. զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողել։ Աշխատեցրե՛ք։ Գործարանը նվիրել եք ինչ-որ պատրոնդաշի ու … Բան չեմ հասկանում։ Էս ո՞վքեր են»,- գրել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։









