«Ոսկու արդյունահանմամբ զբաղվող բրիտանական Ango Assian Mining ընկերությունը Ադրբեջանում գործում է դեռևս 1997 թ.։
44-օրյա պատերազմից հետո «հայտնի» դեպքերի արդյունքում, ստանալով Սոթքի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը, անցել է արդեն բուն Արցախում Կաշեն հանքի շահագործման, այսպես կոչված՝ նախապատրաստական աշխատանքներին, որոնք ներառում են նաև կեղծ «բնապահպանների» արշավանքը, ճանապարհներ փակելը և այլ՝ արդեն քաջածանոթ քաղտեխնոլոգիաները։
Դե, իհարկե, այսպիսի շահերով ղեկավարվող արևմուտքը հետևողական է Արցախի խնդրի լուծմամբ, ավելի ճիշտ՝ այն արդեն լուծված համարելով։ Սրանք ոչ թե կպահանջեն «նշաձողն իջեցնել», այլ ընդհանրապես դեն նետել։ Այնպես որ, ցավոք, գենոցիդը՝ նաև էկոցիդի տեսքով, արդեն սկսվել է Արցախում։
Հ.Գ. Հեռու եմ այն մտքից, թե Արցախում զարգացումները թելադրված են միայն բրիտանական ընկերության շահերով, ուղղակի օտարի շահերի պարզ, իսկ մեր համար դաժան համընկնում է…»,- գրել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։