Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բոլորին խնդրում եմ վաղը՝ ժամը 09:00, լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում. ժողովուրդն ու երկիրը վտանգի տակ են. կոչ

Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հանդես է եկել  կոչով:

Կոչը ներկայացնում ենք ստորև.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Բոլորին խնդրում եմ վաղ՝, ժամը 09:00, լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Ժողովուրդն ու երկիրը վտանգի տակ են:

Անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը կազմակերպված, պետական մակարդակով պայքարի իր իրավունքների ու ապագայի համար, պայքարի արժանապատվորեն, առանց հիստերիայի, ինչպես պետք է գործի իսկական հայը, արցախցին, հայրենասերը»։