Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բա որ խաղաղություն է լինելու, պատ ինչու՞ ես կառուցում․․․Պատը, որ ինքը կառուցեց, ողբի պատ է

23/04/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան»խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլն ու նիկոլականները, ոգևորության պահին, հայտարարում են, թե Հայաստանի վերանկախացումից ի վեր մեր երկրի միակ հաջողությունը Կիրանցի հատվածում կառուցած պատն է։ Այն, որ նիկոլն ու նիկոլականները հպարտանալու ոչինչ չունեն, անվիճելի փաստ է։ Իրենք կործանել են 1990 թվականի օգոստոսի 23-ից ի վեր արձանագրած մեր բոլոր հաջողությունները․ Արցախը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածաշրջանային գործոնի հանգամանքը․․․ Ի՞նչ են բերել։ Մահ, ավեր, կորուստներ, ներքին ատելություն ու արտաքին արհամարհանք։ Մի քանի մետրանոց բետոնից պատ են կառուցել, մի քիչ ավելի երկար մետաղական ցանկապատ ու ուրախանում են։

Իրենք կարող են սեփական ծանծաղամտությամբ կամ ծակ գուլպաներով ուրախանան, իրենց գործն է։ Բայց մարդկանց մոլորեցնում են, թե այդ պատը խորհրդանշում է անխախտ սահմաններ և խաղաղության դարաշրջանը։ Զառանցանք․․․․ Պատ են կառուցում ու ասում են, թե «խաղաղության դարաշրջան» են կերտում։ Պատ և խաղաղություն․․․ Մարդկության պատմության ընթացքում երկրների սահմաններին պատեր կառուցվել են։ Կառուցվել են թշնամուց պաշտպանվելու համար։ Չինական մեծ պատը կառուցվեց, որ Չինաստանը պաշտպանվի հյուսիսի քոչվոր ցեղերի հարձակումներից։ Ֆրանսիան Մաժինոյի գիծը (պատը) կառուցվեց, որ պաշտպանվի Գերմանիայից։ Բեռլինում պատ կառուցվեց, որ բեռլինցիները չփախնեն թշնամական Արևմտյան Բեռլին։ Իսրայելը պատ է կառուցել Պաղեստինի հետ Կանաչ գծի երկայնքով և Արևմտյան ափի տարածքում։ Իրենք ասում են, որ պաշտպանվեն պաղեստինցիներից։ Պաղեստինցիները պատը կոչում են Ապարտեիդի պատ և հայտարրաում են, որ դրանով Իսրայելը ձգտում է բռնազավթել Արևմտյան Ափի մի հատվածը։ ՄԱԿ-ը, Հաագայի դատարանը դատապարտել են Իսրայելի կողմից պատի կառուցումը։ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով է ցանկանում պատ կառուցել, որ կանխի ապօրինի ներգաղթը Միացյալ Նահանգներ։

Պատը, պարիսպը երբեք, կրկնում եմ՝ երբեք խաղաղություն ու բարիդրացիություն չեն խորհրդանշել։ Իսկ Նիկոլը պատ է կառուցում ու հայտարարում, որ խաղաղություն է կերտում, ու որ այլևս Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու։ Բա որ խաղաղություն է լինելու, պատ ինչու՞ ես կառուցում․․․

Պատը, որ ինքը կառուցեց, ողբի պատ է։ Պատ ողբերգության, ողբերգության, որ Նիկոլն ու նիկոլականները բերեցին մեր ազգի գլխին։ Իրենց կառուցած պատը, ո՛չ խաղաղություն է խորհրդանշում, ո՛չ ինքնիշխանություն, այլ պարտություն ու նվաստացում։ Եվ հպարտանալով այդ պատով, իրենք հպարտանում են իրենց գործած նախճիրով։

Հ․Գ․ Arsen Torosyan, եթե իմ գրածին ես արձագանքում, ինձ tag արա, որ իմանամ՝ ինչ ես գրում։ Թե չէ գող-գող գալիս, գող-գող գնում ես։ Դու էլ շատ լավ գիտես, որ պետական այցով քո կուսակցության ղեկավարին ոչ մի տեղ չեն սպասում (առնվազն Չինաստանի տրամաչափի երկրներում), դու էլ գիտես, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ Սպիտակ Տանը չի ընդունել։ Ու դու էլ գիտես, որ Վենսի հետ «հանդիպումն» ընդամենը photo opp էր: Դու էլ գիտես, որ Նիկոլն ԱՄՆ-ում ազգային նախաճաշի բացմանը ելույթ չի ունցել, ստել է։ Ու դու էլ գիտես, որ ինքն արդեն ճաք տված մի քանի մետրանոց պատով է հպարտանում, որովհետև ուրիշ հպարտանալու պատճառ չունի։ Գիտես, բայց լռում ես․․․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին. Դավիթ Բաբայան

Հաջորդ գրառումը

Մի՛ ուրացիր. Ջահերով երթ. այն մեկնարկում է Հանրապետության հրապարակից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

Մի՛ ուրացիր. Ջահերով երթ. այն մեկնարկում է Հանրապետության հրապարակից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական