Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Բարեմաղթության, գոհության, փառաբանության և գովքի արժանացած սուբյեկտը բանտարկել է ՀԱԵ երեք թեմերի առաջնորդներին

Կարդում եմ, որ Արամ Ա-ի գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորներ են նվիրվել Փաշինյանին և փոխանցվել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։

Կրկնում եմ՝ ջերմ ողջույններն ու օրհնությունը: Հասկանում եմ, թե ինչ է ողջույնը և դա վերագրում բարեվարքության կանոնին, բայց օրհնությու՞ն: Ինչի՞ օրհնություն, ո՞ր մի վարքի, գործի, գործընթացի, կամքի, քաղաքականության օրհնություն:

Բացում եմ բացատրական բառարանը, ևս մեկ անգամ ուզում եմ հասկանալ օրհնություն բառի իմաստն ու մեկնաբանությունը և կարդում՝ 1.Համաձայնություն և բարեմաղթություն 2. Գոհություն, 3. Փառաբանություն, գովք:

P.S.

 Հիշեցնեմ, որ համաձայնության, բարեմաղթության, գոհության, փառաբանության և գովքի արժանացած սուբյեկտը բանտարկել է ՀԱԵ թվով արդեն երեք թեմերի առաջնորդներին:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան