Այսօր Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, շնորհավորանքներից բացի, անհրաժեշտ է նշել, որ պարտավոր ենք լինել Արցախի կողքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա նաեւ նշել է. «Արցախում բնակվող մեր հայրենակիցները, մեր քույրերն ու եղբայրները պետք է հստակ գիտակցեն, որ միասնական ենք, իրենց կողքին ենք:
Վստահ եմ` այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում, 19:30-ին ու միաժամանակ Ստեփանակերտում՝ հստակ պնդելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանն այլընտրանք չկա: Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ:
Խնդրում եմ, ուղղակի օգտագործեք այս առիթը և հարց տվեք՝ այս ընթացքում օրվա իշխանությունները միջազգային իրավական բոլոր գործիքներն իրացրե՞լ են, թե ոչ:
Դիվանագիտական պահանջների նվազագույնը դրվե՞լ է, թե ոչ…»։