Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հիմնահարցի քաղաքական լուծման միակ միջոցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. ՀՅԴ ԳՄ

12/12/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի միջև անխափան տրանսպորտային հաղորդակցության, Արցախ գազի, էլեկտարականության մատակարարման, հեռախոսային և ինտերնետային կապի անխափանությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

«Անդրադառնալով նախընթաց օրերին Արցախի Հանրապետության դեմ հաճախակի դարձած Ադրբեջանի սադրանքներին, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է․


Ի սկզբանե, միտումնավոր խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, Ադրբեջանը հետևողականորեն իրականացրել է և շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը:

Միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության պատշաճ պահպանմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է իր պատմական տարածքում՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը, այն հաստատելով նույն թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով:

Գործող զինադադարի պայմաններում, սահմանագծում պարբերական սադրանքներից հետո, 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ օգտվելով միջազգային իրավիճակից, Հայոց պետականությունը թուլացնող Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունից, անտեսելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.)՝ մասնավորապես ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ինչպես նաև միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանը սանձազերծեց նոր պատերազմ:

Հակառակ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքների և ՀՀ իշխանությունների հանձնվողական վարքագծի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվեցին Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող բազմաթիվ տարածքներ և դիրքեր։ Ադրբեջանական ռազմական ագրեսիայի և ներխուժման հետևանքով օկուպացված են Հայաստանի Հանրապետության տարածքները։ Արցախից բռնի տեղահանված մեր հազարավոր հայրենակիցներ շարունակում են դիմագրավել հումանիտար ճգնաժամը, անորոշ է իրենց բնակավայրեր վերադառնալու հեռանկարը:

Ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող ժամանակահատվածում, Ադրբեջանը և նրա դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործություններ՝ կիրառելով արգելված զինատեսակներ, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ և խաղաղ բնակչությանը, խախտելով ռազմագերիների պահպման վերաբերյալ միջազգային նորմերը, խոչընդոտելով զոհված անձանց մարմինների դուրսբերման միջազգային պարտավորությունները:

Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի դրսևորումներից մեկն էլ 2021 թ. հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այսպես կոչված Շուշիի խիստ անընդունելի հռչակագիրն է:

Մարդկության դեմ ուղղված և միջազգային իրավունքով դատապարտելի այս գործողությունները դեռևս չեն արժանացել համընդհանուր միջազգային գնահատականի, որն իր հերթին առավել սանձարձակ է դարձրել ադրբեջանական իշխանություններին՝ շարունակելու էթնիկ զտման, մշակութային արժեքների ոչնչացման, Արցախի հայաթափման ցեղասպանական քաղաքականությունը:

Մտացածին պատճառաբանություններով, «բնապահպանների» անվան տակ հանդես եկող ադրբեջանական սադրիչների կողմից Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածը պարբերաբար փակելը, ռուս խաղաղապահներին սադրելը, դեպի Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու փորձերը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված միավորումների շարունակական թիրախավորումը Ադրբեջանական ռազմատենչ սադրանքների ցայտուն դրսևորումներ են։

Ադրբեջանը ոտնահարում է քաղաքացիական և քաղաքական, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին ՄԱԿ-ի և այլ միջազգային դաշնագրերում ամրագրված իրավունքները, մինչդեռ Արցախի Հանրապետությունը միակողմանիորեն և կամովին ստանձնել է բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված պարտավորություններ, որոնց համաձայն ինքնորոշման իրավունքի ուժով տվյալ ժողովրդի իրավունքն է լիակատար օգտվելու իր բնական հարստություններից և ռեսուրսներից:

Դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ու միջազգային իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, անվերապահ աջակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության հերոսական ժողովրդին, վստահեցնելով, որ իր ողջ կարողականությունը պատրաստ է ի սպաս դնել արցախահայության իրավունքների պաշտպանությանը.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը

Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ է անում գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, ցեղասպանական քաղաքականությանը, դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը, միջոցներ ձեռնարկել սանձելու Բաքվի ռեժիմի ծավալապաշտական նկրտումները, պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություններ կատարած անձանց, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազամաքաղաքական ղեկավարության նկատմամբ, նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, գործուն քայլեր իրականացնել բոլոր հայ ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց հայրենադարձման հարցում, ինչպես նաև անհետաձգելի քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ձևաչափի վերականգնման ուղղությամբ:

Զորակցելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ կոչ է հղում վերջինիս իր առաքելությանը համապատասխան, բոլոր հնարավոր միջոցներով ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, բնականոն գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև անխափան կապը և կանխել Ադրբեջանի ցեղասպանական նպատակադրումները։

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի միջև անխափան տրանսպորտային հաղորդակցության, Արցախ գազի, էլեկտարականության մատակարարման, հեռախոսային և ինտերնետային կապի անխափանությունն ապահովելու ուղղությամբ։

Աներկբա է՝ Արցախի հիմնահարցի քաղաքական լուծման միակ միջոցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»,- նշված է հայտարարության մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ միգուցե Ժաննա Անդրեասյանը նշանակվելու է ԿԳՄՍ նախարա՞ր

Հաջորդ գրառումը

Պատժամիջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանն այլեւս որեւէ սահմանափակում չունի. Բուայե

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
Հաջորդ գրառումը

Պատժամիջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանն այլեւս որեւէ սահմանափակում չունի. Բուայե

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական