Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հարցի լուծումն ավելի է բարդացել, այն այսօր դարձել է արդեն բուն Հայաստանի գոյության հարցը

21/02/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև նրա լուծումը շատ ավելի է բարդացել, այն այսօր դարձել է արդեն բուն Հայաստանի՝ որպես անկախ հայկական պետության, գոյության հարցը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ լրացավ Արցախյան շարժման 36-րդ տարեդարձը։ 1988 թ․ փետրվարի 20-ին մինչ այդ սկսված տարերային ցույցերը Ստեփանակերտում և Երևանում վերածվեցին հուժկու համազգային հանրահավաքների, հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցները, պահանջելով Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։ Պահանջը դրված էր Խորհրդային Միության ղեկավարության առաջ, և ենթադրվում էր, որ հենց Խորհրդային Միության շրջանակներում էլ հարցը պետք է լուծվեր, օրինական և խաղաղ ճանապարհով։

Երևանում և Ստեփանակերտում խաղաղ հանրահավաքների դուրս եկած մարդիկ դեռ չէին էլ ենթադրում, որ Խորհրդային Միությունը մտել է իր փլուզման անկասելի շրջանը, և որ իրենց կողմից սկսված շարժումը լրիվ այլ շրջադարձ է ստանալու։ Տառացիորեն մի քանի օր հետո Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում հայերի ջարդերով, դրան հաջորդեցին հարձակումները արդեն Լեռնային Ղարաբաղի սահմանային հայկական գյուղերի վրա, հայերի ջարդերը Բաքվում, որտեղ այդ պահին 200,000-ից ավել հայեր էին ապրում, Գյանջայում, և այլուր։

Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ, կոնֆլիկտը հայերի և ազերիների միջև ավելի և ավելի սուր բնույթ էր ստանում, իսկ ԽՍՀՄ պաշտոնական կազմալուծումից հետո այն վերածվեց լայնամասշտաբ և հյուծիչ պատերազմի։

Արցախյան առաջին պատերազմը, որը շարունակվեց մինչև 1994 մայիսը, հայտնի է շատերիս իր բազում հերոսական դրվագներով՝ Շուշիի և հետո Բերձորի ազատագրում և «կյանքի ճանապարհի» բացում, Մարտունու աննկուն պաշտպանություն, Քարվաճառի և Մարտակերտի ազատագրում, Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների մաքրում թշնամու մնացորդներից։ Պատերազմը, որին հայ ազգը տվեց իր լավագույնը՝ իր քաջարի զավակների կյանքն ու առողջությունը, կուտակած մտավոր և նյութական կարողությունը, նեղության և ցրտի մեջ ապրած տարիները՝ բոլորը հանուն ազգային հաղթանակի և Արցախի ազատագրման։

Ծայրահեղ դժվարին պայմաններում, մեր ազգը կարողացավ համախմբվել, մի բռունցք դառնալ, և հաղթել վիթխարի թվական գերազանցություն ունեցող թշնամուն, և նրան սեփական պայմաններով խաղաղություն պարտադրել։

Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, այն օրերի հերոսական ձեռքբերումները պրակտիկորեն ամբողջովին չեղարկված են։ Արցախը հայաթափված և դատարկ սպասում է իր տերերին, թեև վերադարձի հեռանկարները առնվազն մշուշոտ են։ Արցախի հերոսական Պաշտպանության բանակը կազմալուծված է, նրա ամբողջ սպառազինությունը և ենթակառուցվածքը անցել է թշնամու տնօրինության տակ։ Թշնամին արդեն անցել է Հայաստանի սահմանը, և ամեն օր սպառնում է մեզ նոր ագրեսիայով, իսկ թշնամու կամակատարները Հայաստանի ներսում արդեն խոսում են մեր Անկախության հռչակագիրը չեղարկելուց՝ թշնամու աճող ախորժակները բավարարելու համար։

Ինչ՞ու մենք չկարողացանք խաղաղ պայմաններում ամրապնդենք մեր հաղթանակները, ո՞ր պահին բաց թողեցինք մեր ձեռքից թշնամու նկատմամբ առավելությունը, ո՞ր պահից սկսած դադարեցինք հավատալ մեր ուժերին, ինչո՞ւ զենքներս վայր դրեցինք 2020 թ․ նոյեմբերին, ինչու գերտերությունները, որոնք սկզբնապես աջակցում էին Հայաստանին և Արցախին, ի վերջո շրջվեցին մեզանից՝ այս բոլորը ցավոտ հարցեր են, որոնք տանջում են մեզնից շատերին, և տանջում են ամեն օր։

Այս հարցերին մենք պետք է անկեղծ պատասխաններ տանք, հասկանանք, ինչը մենք պետք է արմատապես փոխենք մեր կյանքում, ինչի հետ հաշվի նստենք՝ որպես օբյեկտիվ իրականություն, ինչի հետ սակայն չհամակերպենք ոչ մի դեպքում, և ինչպիսի բանաձև գտնենք՝ մեր հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու, այն շարունակ հզորացնելու, և մեր իրավունքները հետևողական առաջ մղելու համար։

Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև նրա լուծումը շատ ավելի է բարդացել, այն այսօր դարձել է արդեն բուն Հայաստանի՝ որպես անկախ հայկական պետության, գոյության հարցը։

Առաջիկա տարիներին մեզ ամենօրյա տքնաջան աշխատանք և հաճախ և իրական կռիվ է սպասվում՝ պաշտպանելու մեր ազատ կյանքի իրավունքը սեփական հողի վրա։ Կռիվ՝ ոչ միայն արտաքին թշնամու և նրա ոտնձգությունների, այլև երկրի ներսում նրա տարբեր կամակատարների, նաև սեփական արատների և թուլության, հուսալքության և հիասթափության դեմ։ Այդ կռիվը մենք պարտավոր ենք հաղթել, հանուն բոլոր այն մեր Եղբայրների և քույրերի, որոնք անցած 36 տարիների ընթացքում այդ կռվի զոհասեղանին դրեցին իրենց կյանքն ու առողջությունը, հանուն մեր երեխաների և թոռների, որոնք մեզնից պետք է ազատ, անվտանգ և շեն երկիր ստանան, և շարունակեն այն հզորացնել ու շենացնել։

Մինչ այդ, ցանկանում եմ այսօր գլուխս խոնարհել անցած 36 տարիների ընթացքում հայրենիքի ազատության համար մարտնչած, իրենց կյանքը և առողջությունը մեր բոլորի բարօրությանը նվիրած բոլոր եղբայրների և քույրերի առաջ, և վերհաստատել հանձնառությունս՝ շարունակելու նրանց գործը, և նորից ազատ տեսնելու Արցախը։ Աստված պահապան մեր ազգին, մեր հայրենիքին, և նրա ազատության համար պայքարող մարդու տեսակին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն առաջարկել է բուհերի ազատված շենքերը վարձակալության տալ

Հաջորդ գրառումը

Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական