Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի Հանրապետության հաջորդ՝ հոբելյանական 35 ամյակը, բոլորովին այլ իրավիճակում ենք նշելու, հպարտության, հաղթանակների և զարթոնքի նոր արձանագրումներով

02/09/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Արցախի Հանրապետությունը մնացել է փաշինյանական «Արցախը Հայաստան է և վե՛րջ» և ալիևյան «Ղարաբաղը Ադրբեջան է» տխրահռչակ բառակապակցությունների արանքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է.

30 տարին պատմական շատ կարճ ժամանակահատված է, բայց Արցախի դեպքում՝ այդ կարճ ժամանակահատվածում ահհավատալի շատ բան արվեց: Ազգովի հասցրեցինք պետականության հիմքեր դնել, անկախություն հռչակել, ինքնապաշտպանություն կազմակերպել, պատերազմ վարել, 1992թ-ի անհուսալի իրավիճակից դուրս գալով՝ հաղթանակներ արձանագրել, անվտանգության գոտի ստեղծել, ԵԱՀԿ ՄԽ ձևավորել, ինքնորոշման իրավունքի և միջազգային ճանաչման համար՝ հետևողականորեն բանակցել:

Այս ամենին զուգահեռ կայացավ Արցախի Պաշտպանության բանակը, չճանաչված պետության կարգավորման հարցը դարձավ միջազգային ակտիվ ու հայտնի հարցերից մեկը, կայացան Արցախի պետականության բոլոր ինստիտուտները, տնտեսություն ձևավորվեց՝ իր գրեթե բոլոր ճյուղերով, ժողովրդավարական մեխանիզմներ ներդրվեցին, մշակույթ և կրթություն զարգացավ, վերածնվեց հոգևոր կյանքը, Արցախը վերագտավ ինքն իրեն:

Թվում էր, թե դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությանը պակասում էր միայն դե յուրե ճանաչումը: Եվ ոչ ոք չէր հավատում, որ Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների տարածքները երբևէ կհայտնվեն թուրքական նոր օկուպացիայի մեջ: Իսկ տարածքների 75%-ը կորցրած Արցախի Հանրապետությունը՝ կդառնա ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի:

Դրա պատճառն այն էր, որ Հայաստանում ոչ ոք չէր մտածում, թե մի դժբախտ օր փողոցից, իրենց փոշոտ ու չկայացած կենսագրություններով իշխանության կգան մի խումբ բախտախնդիր կապիտուլյանտներ, և ՀԱՅԸ կկորցնի իր 29 տարիների արյուրն-քրիտինքի արգասիք դարձած Արցախը:

Շուրջ 12000-ից ավելի հայորդիներ իրենց կյանքն են նվիրել Արցախի Հանրապետությանը: Ավելի թանկ գին, վերջին 30 տարիներին՝ գիտակցված կերպով, մենք չենք վճարել: Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքար գրեթե չի եղել, որովհետև այն ավելի շատ աշխարհաքաղաքական նվեր էր մեր ժողովրդին: Իսկ Արցախի Հանրապետության անկախության համար պայքարը մեր ժողովրդի 30-ամյա կենսագրությունն է, նրա ամենացավոտ, ամենավեհ, ամենահերոսական և ամենալուսավոր էջը:

Այսօր Արցախի Հանրապետությունը մնացել է փաշինյանական «Արցախը Հայաստան է և վե՛րջ» և ալիևյան «Ղարաբաղը Ադրբեջան է» տխրահռչակ բառակապակցությունների արանքում: Արդյունքում ո՛չ Հայաստան դարձավ, ո՛չ էլ Ադրբեջան: Բայց կարծես թե դարձել է տարածաշրջանի ապագան կանխորոշելու նոր հենասյուն՝ պարուրված ռուսական անվտանգության երաշխիքներով:

Արցախի Հանրապետությունն, անկախ ամեն ինչից, պե՛տք է ապրի: Այսօր կրկին ապրելու խնդիր է դրված, ապրել՝ հանուն նոր Վերածննդի: Նոր Վերածնունդը հեռու չէ և այն լինելու է: Այն լինելու է անխուսափելիորեն, նոր ավյունով ու ջանքերով՝ հանուն վերջնական խաղաղության, հանուն կորցրած տարածքների վերականգնման, հանուն սեփական Հայրենիքում Հայ ժողովրդի բարօրության և հարատևման:

Հպարտության, վրեժի, ցասումի, հույսի և հավատի մեծ զգացողությամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30 ամյակը:

Հավերժ փառք և հավերժ հիշատակ Արցախի և Հայաստանի պաշտպանության համար ընկած բոլոր հայորդիներին:

Շնորհակալություն և պատիվ բոլոր այն հայորդիներին և օտարերկրացիներին, ովքեր ռազմա-քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական, գիտա-կրթական, հոգևոր-մշակութային, տեղեկատվական ջանքեր են ներդրել՝ ի նպաստ Արցախի Հանրապետության կայացմանն ու զարգացմանը:

Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության հաջորդ՝ հոբելյանական 35 ամյակը, բոլորովին այլ իրավիճակում ենք նշելու, հպարտության, հաղթանակների և զարթոնքի նոր արձանագրումներով»,- գրել է Զաքարյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Afghanistan on Armenia’s Political Agenda

Հաջորդ գրառումը

Դպրոցը Նախիջևանիկ գյուղում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

Դպրոցը Նախիջևանիկ գյուղում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025

2025 թվականի Համաշխարհային ճանապարհորդության մրցանակաբաշխությանը (World Travel Awards, WTA) Հայաստանը Եվրոպական մշակութային ժառանգության երկիր է ճանաչվել, հայտնում է WTA-ի պաշտոնական...

ԿարդալDetails

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական