Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի գրավյալ տարածքներում բոլոր խոշոր մայրուղիները կառուցում են թուրքական և բրիտանական ընկերությունները. Նաիրի Հոխիկյան

17/09/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ո՞ր երկիրն է ավելի շահագրգռված մտել Արցախի գրավյալ տարածքներ: Այս մասին գրել է լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:

«Պատերազմից մոտ 6 ամիս առաջ՝ 2020-ի ապրիլին բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալու Արցախի Կովսականի (Զանգիլան) մոտակայքում զբաղվելու հանքարդյունաբերությամբ։ Այնտեղ ոսկու մեծ պաշարներ կան։

Ադրբեջանը տվել է համաձայնություն, իսկ Հայաստանի կառավարությունը գոնե չի առարկել՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ Կովսականը հայկական կողմի հսկողության տակ էր։ Եղե՞լ է արդյոք ներքին պայմանավորվածություն Հայաստանի, Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև, այս պահին փաստեր չկան։ Դեռևս չկան․․․

2020-ի պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարություն տարածեց՝ հրավիրելով միջազգային խոշոր ընկերություններին ներդրումներ անել Արցախի գրավյալ տարածքներում։

Առաջին արձագանքը բրիտանական BP (British Petrolium) ընկերությունից էր, որը ցանկություն հայտնեց հարավում արևային էներգիայի արդյունավետ օգտագործման կայաններ հիմնել։

2021-ի փետրվարին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարեց, թե թուրքական Բայրաքթար հարվածային ԱԹՍ-ները լավ փորձարկում անցան Արցախում, և իրենք պատրաստ են գործարք կնքել Թուրքիայի հետ։

2021-ի մայիսին Բաքու ժամանեց Մեծ Բրիտանիայի արտահանումների նախարար Գրեհեմ Ստյուարտը՝ կրկին ցանկություն հայտնելով ներդրումներ կատարել Արցախի գրավյալ տարածքներում։

Արցախի գրավյալ տարածքներում բոլոր խոշոր մայրուղիները կառուցում են թուրքական և բրիտանական ընկերությունները։ Դրանց կոնսալթինգով զբաղվում է կրկին բրիտանական Global Data ընկերությունը։

Եվ վերջապես, Շուշիում այսօր ճարտարապետական բոլոր աշխատանքները, ավելի պարզ՝ հայկական դիմանկարի ոչնչացումը կատարվում է Մեծ Բրիտանիայից հրավիրված հայտնի ճարտարապետ Ադրիան Գրիֆիտսի ծրագրերով։ Նա հայտարարել է, թե Շուշին վերակառուցում է որպես ադրբեջանական մշակութային մայրաքաղաք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանյան ակադեմիական դաշտում տիրող համատարած չեզոքությունը որևէ արդարացում չունի

Հաջորդ գրառումը

ԲՀԿ-ն կմասնակցի նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին․ «Իրավունք»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՀԿ-ն կմասնակցի նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին․ «Իրավունք»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական