Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախից ուժ ենք ստանում, Արցախը մեր հաղթանակի սիմվոլն է ու միշտ այդպիսին լինելու է. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանն անդրադարձել է դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած համազգային հանրահավաքին։

«Ազգերի ինքնորոշման իրավունքը հենց այսպես է լինում: Այս լուսանկարը՝ հանցավոր հումանիտար աղետից երկու շաբաթ և ավելի՝ չընկրկելը: Արցախցիները 1991 թվականից ամբողջ աշխարհին ապացուցել են ու հենց միջազգային հանրության երկակի ստանդարտների պատճառով մինչ օրս ապացուցում են ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ Ու ՊԱՅՔԱՐԻ փաստերը:
Արցախից ուժ ենք ստանում, Արցախը մեր հաղթանակի սիմվոլն է ու միշտ այդպիսին լինելու է…