Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արժանապատիվը՝ Բագրատ Տավուշեցին

02/05/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը գրում է.

Տավուշ աշխարհի Տահույսը, Տաուժը, Տալույսն ու Բացառիկը:

Բոլորիս համար ժամանակ, խոսք, գորով, հույս, օրհնանք ու սեր գտնողը:

Անընդհատ վերնագիր եմ փնտրում, որ մի քանի բառով ներկայացնեմ շատ շատերի համար սիրասուն ու հերահոտ Արքեպիսկոպոսին:

Եկող տարի կլրանա 10 տարին, ինչ Բագրատ սրբազանը Bishop Bagrat Galstanyan Տավուշում է՝ կարիքավորի ու մոլորյալի, վշտակրի ու սգավորի կողքին, դիրքերում՝ զինվորի ու սպայի կողքին, ընտանիքում՝ մեծ ու փոքրի, երիտասարդների ու մանուկների կողքին, ուրախության ու բերկրանքի պահին: Շատ շատերն այդքան դիրքեր չեն գնացել, պատերազմի դաշտում չեն եղել, ինչքան Բագրատ Գալստանյանը: Որտեղ ինքն էր, այնտեղ հույս կար, հավատ ու կորով:

Առաջին նախաձեռնությունը Տահույսն էր՝ աջակցությունը կարիքավորներին: Հետո արդեն սկսեց մարդկանց աշխատանքով ապահովելու նախաձեռնությունը: Հարցիս պատասխանեց՝ արժանապատվություն եմ առաջարկում: Մարդը պիտի ինքը վաստակի իր ընտանիքի ապրուստը: Էլ մեղվի փեթակներ, էլ ընտանի կենդանիններ, անտառի բարիքների համար շուկայի փնտրտուքներ, աշխատանքի, արտադրանքի իրացման ու արդար վաստակի հնարավորություն:

Հետո սկսեց սոցիալական, կրթական, հոգևոր, մշակութային կենտրոններ բացել-կառուցել Իջևանում՝ Արևիկ, Նոյեմբերյանում՝ Պապոնց տուն, շուտով նաև Բերդում:

Գետահովիտում անցյալ տարի բացվեց քաղցկեղով հիվանդ երեխաների համար վերականգնողական կենտրոնը, որը պարզապես հրաշք նվեր է երեխաների ու նրանց հարազատների համար:

Տաուժ կիրակնօրյա դպրոցներում ու առաջնորդական դասընթացներին ներգրավված են հանրապետության լավագույն կադրերը:

ՏաԼույս մանկական երգչախմբի մասին խոսելիս ակամա հպարտությամբ ես համակվում: Ինչ արդյունքի կարող ես հասնել, երբ կա սեր, նվիրում, պրոֆեսիոնալիզմ ու երազանք:Այս երգչախմբի ձայնը դեռ շատ ենք լսելու՝ աշխարհի տարբեր բեմերից:

Համամարդկային արժեքներից արժանիքներ են ձևավորվում, որոնք բարոյական իրավունք են տալիս խոսք ասելու, լույս ու հույս տարածելու, առաջնորդելու:

Չդիմանալու շրջան էր, երբ հրաժեշտ էինք տալիս պատերազմում զոհված տավուշցիներին: Երբ օրը երկու, նույնիսկ երեք թաղում էր լինում: Հավատացնում եմ ձեզ՝ Բագրատը զգացմունքային մարդ է, ու հաճախ էր փլվում, չկարողանալով զսպել արցունքները, բայց միշտ ուժ էր գտնում իր մեջ գիրկն առնելու վշտից կորացած հարազատներին, մխիթարել, հուսադրել: Եվ այդ ընտանիքներ էր մտնում հնարավոր բոլոր առիթներով, հատուկ նրանց համար միջոցառումներ կազմակերպում, գիրք հրատարակում, որտեղ պատմություններ են զետեղված բոլոր զոհված տավուշցիների մասին:

Կրթությունից ու գիտելիքներից չեմ խոսի, բոլորը գիտեն, բայց քչերը գիտեն որ կարող է երգել հայոց ամբողջ պատմությունը՝ ժողովրդական, ֆոլկլորային, դասական, հոգևոր: Ասես մեր ինքնության, մշակութային ժառանգության քայլող շտեմարան լինի:

Երևի թե շատ ուզենայի, որ Բագրատն ամուսնացած լիներ, իր նման զավակներ ունենար, բայց հոգևոր ծառայության ուղին ընտրած Սրբազանն այսօր շատ շատերի հոգևոր հայրն է, լույսի կանթեղը ձեռքին հույսի ճամփան լուսավորողը, հայկականության ու համամարդկային արժեքների աննահանջ պաշտպանը, արժանապատվության մարմնավորումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

1000-ից ավելի ոստիկան է լցվել Կիրանց, ճանապարհը ուժի կիրառմամբ բացել են

Հաջորդ գրառումը

Այ սենց որ պահեիք, թուրքը մեր սահմանը չէր մտնի… դուք էլ եք մեզ նման գաղթական դառնալու՝ Գառնիկ Դանիելյանը՝ ոստիականական պատին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

Այ սենց որ պահեիք, թուրքը մեր սահմանը չէր մտնի... դուք էլ եք մեզ նման գաղթական դառնալու՝ Գառնիկ Դանիելյանը՝ ոստիականական պատին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական