Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արայիկ Յարութիւնեա՛նն է այս իշխանութեան իսկական դիմագիծը` մեծամիտ, անգրագէտ, ինքնասիրահարուած». Վաչե Բրուտյան

04/08/2020
- Հրապարակախոսություն, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության կրթմշակութային ոլորտում ծավալվող իրադարձությունների մասին զրուցել եմ ՀՅԴ գործիչ, քաղաքագետ Վաչե Բրուտյանի հետ:

Գ.Գ.-Պարոն Բրուտյան, հասարակությունը դեռ չի մարսել հայագիտական առարկաների դուրսբերումը որոշումը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներից, և ահա, հրապարակ է նետվել դպրոցական դասագրքերի ծրագիրը, որը նույնպես բացասաբար ընդունվեց հասարակության կողմից: Ո՞րն է Ձեր կարծիքը:
Վ.Բ.- Այն ինչ որ տեղի կ՚ունենայ Հայաստանի մէջ այսօր, բարացուցական է։ Այն իմաստով, որ երբ իշխանութեան կը հասնի գաղափարախօսութիւն չունեցող, համաշխարհային նէօլիպերալիզմի հովերով տարուած խումբ մը, տարբեր չէր կրնար ըլլալ պարագան։ Նայեցէք Հայաստանի աշխարհագրութեան, հարեւաններուն, այս հարեւաններէն գէթ երկուքին՝ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի բացայայտ թշնամական կեցուածքներուն եւ տեսէք, թէ այս երկուքէն եկող վտանգին նկատմամբ ինչքան անկապ է ՀՀ իշխանութիւններուն քաղաքականութիւնը։ Իրականութեան մէջ՝ խորքային քաղաքականութեան բացակայութիւնը։ Սա մտածողութեան մը հետեւանք է. ապազգային մտածողութեան ու ազգային միտքի բացակայութեամբ յատկանշուող մօտեցումներու։
Նայեցէք, նուազ ծանրակշիռ չէին մշակոյթի, սփիւռքի եւ գիւղատնտեսութեան նախարարութիւններու լուծարումը (իրենք կ՚ըսեն՝ այլ նախարարութիւններու «միացումը»)։ Մշակոյթը ազգի դիմագիծն է։ Գիւղատնտեսութիւնը Հայաստանի թէ՛ պարէնային ապահովութեան եւ թէ՛ տնտեսութեան կենսական բաղադրիչներէն է։ Հազար անգամ ըսուեցաւ՝ մի՛ ընէք։ Հազար առողջ ու առարկայական փաստարկ բերուեցաւ, սակայն գաղափարախօսութենէ զուրկ իշխանութիւնները արհամարհեցին բոլոր փաստարկները ։ Տակաւի չենք խօսիր Սփիւռքի իրականութեան ու զայն Հայաստանի համար պատուարի վերածելու երկկողմանիօրէն մեծարժէք ուժականութեան մասին, որ այսօր կը վատնուի։
Մէկ խօսքով, պետական ռազմավարական միտքի բացակայութեան հետեւանքով յառաջացած տագնապի մը ականատեսներն ենք։

Գ.Գ.-Բազմաթիվ դասականներ դուրս մնացին դասագրքերից, որոնց փոխարեն աշկաերտը պետք է «ծանոթանա» գրողների հետ, որոնք լուրջ ստեղծած որևէ բան չունեն:
Վ.Բ.- Ինծի համար անըմբռնելի է, որ ինչպէ՞ս կարելի է տակաւին չկայացած, չհաստատուած հեղինակներ ներառնել դասագիրքերու մէջ։ Ըսել չեմ ուզեր, որ շնորհալի անուններ չկան անոնց մէջ։ Անշուշտ կան։ Սակայն անձամբ ըլլալով նախկին ուսուցիչ, պիտի նախընտրէի որ վերի կարգերու դասագիրքին զուգահեռ, աշակերտին տրուին նմուշներ ժամանակակից գրողներու գեղագիտականօրէն վաւերականութիւն ներկայացնող գործերէն։
Գալով դասականներուն, ըսեմ հետեւեալը։ Ինչպէս ըսի, ես եւս ուսուցիչ եղած եմ քանի մը տարի, Սփիւռքի մէջ։ Եթէ ես ու իմ գործակիցներս մեր աշակերտներուն ծանօթացուած չըլլայինք Խորենացին, Եղիշէն, Գր. Նարեկացին, կամ աւելի ուշ՝ Քուչակն ու Մկրտիչ Պէշկթաշլեանը, ինչպէ՞ս հիմքը պիտի դնէինք Պետրոս Դուրեանին, Մեծարենցին, Դանիէլ Վարուժանին կամ Վահան Տէրեանին նկատմամբ սիրոյն։ Եթէ այդ սերունդին չբացատրուի մեր պատմահօր պատմագիտական մտածողութիւնը, անոր գիտական մեթոտաբանութիւնը, այդ աշակերտին զարգացող մտակառոյցին մէջ ի՞նչ տեղ պիտի գրաւէ մեր անցեալին նկատմամբ յանձնառութեան զգացումը։

Գ.Գ.-Մասնագետները պնդում են, որ տխուր վիճակում է գտնվում նաև հայոց պատմության դասագիրքը: Նույնիսկ հայտնի դարձավ, որ փորձագիտական խմբի ղեկավարը սերտ կապեր ունի Թուրք պատմաբանների հետ: Ի՞նչ եք տեսնում Դուք այս ամենի մեջանգրագիտությու՞ն, թե՞ հստակ միտում թուլացնելու մեր ազգային արժեքները:
Վ.Բ.- Ո՛չ, սիրելի պրն. Գիւլումեան, անգրագիտութիւն չէ, այլ՝ յստակ միտում կը տեսնեմ ես։ Վերը բացատրեցի արդէն, թէ այս իշխանութիւնները գաղափարազուրկ են (լաւ կը յիշէք վարչապետութեան թեկնածու Ն. Փաշինեանի ելոյթը 2018ին, ԱԺէն ներս, թէ «մենք իզմերի չենք հաւատում»)։ Գաղափարազուրկ մարդոց օրակարգին մաս չի կազմեր ազգային ինքնութեան, իմացականութեան պահպանումն ու զարգացումը։ Ազգայինը «քարանձաւային» է իրենց համար։ Կրկնեմ, Արեւմուտքէն փչող նէօլիպերալիզմի հովերն են (միշտ կանխիկ գումարներու-գրանտներու տեսքով), որոնք կը ղեկավարեն նման նախաձեռնութիւններ, որպէսզի մեզի նման «խնդրայարոյց» ազգերու ներքին կամքը թուլացնեն, մեր դիմագիծը աղաւաղեն ու մեզ զրկեն ոչ հայանպաստ լուծումներուն դիմադրելու կարողութենէն։

Գ.Գ.- ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին ի՞նչ կարծիք ունեք: Օրերս նա ՀՅԴ-ին անվանեց «Անդրանիկին թուրքերին հանձնող»: Ասելիք ունե՞ք այդ հանտարարության վերաբերյալ:
Վ.Բ.- Արայիկ Յարութիւնեա՛նն է այս իշխանութեան իսկական դիմագիծը, չկասկածիք։ Մեծամիտ, անգրագէտ, ինքնասիրահարուած։ Կրնայ առարկուիլ՝ թէ գիտութիւններու թեկնածու է. ես եւս համալսարանաւարտ եմ ու կրնամ վկայել, թէ ամէն տարի աշխարհի բազմաթիւ համալսարաններէն հազարաւոր անգրագէտներ կը վկայուին՝ երկար-բարակ տիտղոսներով։
Պիտի չմանրանամ եւ Արայիկ Յարութիւնեանի մակարդակին պիտի չիջնեմ Անդրանիկին ու ՀՅԴ-ին մասին իր անգրագէտ ու մոլորեցնող յայտարարութեան մասին։ Յուսահատական է, երբ ոչ թէ հաւաքարար մըն է այս արտայայտութեան տէրը, այլ… մեր հայրենիքի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի… նախարարը, որ ինչպէս ըսի, հարազատ դէմքը կը ներկայացնէ այս իշխանութեան։
Աւեր կը գործուի ամէն օր, գրեթէ բոլոր բնագաւառներէ ներս։ Օր մը երկրի իրաւական համակարգն է որ կը հարուածուի, օր մը գիւղատնտեսութեան, մշակոյթի եւ Սփիւռքի նախարարութիւններն են որ կը լուծարուին, օր մը կրթական բնագաւառէն ներս «ռեֆորմ»-ի անունին տակ այլանդակութիւններ կ՚որդեգրուին։ Այնպէս որ, հարցը միայն այս նախարարը չէ, այլ՝ ամբո՛ղջ խումբը։Մշակույթի նախարարի թեկնածու ունե՞ք:
Վ.Բ.- Ոչ միայն մշակոյթի, այլեւ բոլո՛ր գերատեսչութիւններու ղեկավարներու (ներառեալ վարչապետի) թեկնածուներ կան մեր չորս դին։ Մեր երկիրը հարուստ է պետականամէտ, վարչագէտ, պետական մտածողութեան տէր ու կենսագրութիւն ունեցող բազում անձերով։ Մեր երկիրը հարուստ է ռազմավարական միտք ունեցող մասնագէտներով, մարդուժով։
Այնպէս որ, եկէք չկեդրոնանանք մէկ բնագաւառի ու մէկ անձի վրայ։

Գ.Գ.- Ինչ կո՞չ եք անում հայրենիքում ապրող ազգային ուժերին:
Վ.Բ.- Հայաստանի մէջ գտնուող եւ ազգային շահերու առաջնահերթութիւնները լաւապէս ընկալող ուժերուն կոչ ուղղելը իմ կողմէս անհամեստութիւն պիտի ըլլայ։ Անոնք բոլորն ալ գիտեն, թէ այս «մայրամուտը» «պէտք է կասեցնել»։
Հանրութեան կը մնայ պարզապէս չխաբուիլ իշխանութիւններուն կողմէ ամէն օր իրեն հրամցուող հեքիաթներէն, մոլորեցնող խուժանավարութիւններէն։ Վերջին հաշուով, իսկական «մոլորուածը» ոչ թէ ՈՒԱԶն էր, այլ՝ այս իշխանութիւնը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կիլիկեան երազ․ Փորձեր Կիլիկիոյ անկախութեան

Հաջորդ գրառումը

ՌԴ-ում հնարավոր է COVID-19-ով դեպքերի աճ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ-ում հնարավոր է COVID-19-ով դեպքերի աճ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական