Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Առգրավվել է Էրիկ Ալեքսանյանի՝ փաստաբանական գաղտնիք պարունակող հեռախոսը

Փաստաբան Զորայր Հարությունյանը հայտնում է, որ Էրիկ Ալեքսանյանի անձնական խուզարկությամբ նրա մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում` փաստաբանական գաղտնիք պարունակող:

«Սա նկատի ունենալով, արդեն չորս օր առաջ դիմել եմ նախաքննական մարմնին փաստաբանական գաղտնիք պարունակող կրիչը անհապաղ վերադարձնելու պահանջով:

Նշվածի վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք ԱԱԾ-ից չի ստացվել: Նշվածը հանդիսանում է փաստաբանի անկախության վտանգ, ուղղակի ոտնահարում գործող օրենսդրության:

Փաստաբանությունը պետք է մնա անկախ, իսկ անկախությունը պետք է հարգվի պետական մարմնինների կողմից:

Հուսով եմ շուտով նշված իրավիճակը կշտկվի ու փաստաբանական գաղտնիք պարունակող առարկաները կվերադարձվեն, չնայած նրա, որ դա պետք է կատարվեր միջնորդությունը ստանալուց անմիջապես հետո»,- նշել է փաստաբանը: